Կարին Հովհաննիսյան

ամերիկահայ գրող և կինոռեժիսոր

Կարին Հովհաննիսյան (հուլիսի 16, 1985(1985-07-16), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գրող և կինոռեժիսոր։

Կարին Հովհաննիսյան
անգլ.՝ Garin Hovannisian
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1985(1985-07-16) (38 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոն և Կոլումբիայի համալսարան
ԵրկերԵս մենակ չեմ
Մասնագիտությունկինոռեժիսոր և գրող
ԱմուսինԼարիսա Հովհաննիսյան
Ծնողներհայր՝ Րաֆֆի Հովհաննիսյան
 Garin Hovannisian Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

2002-2006 թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։

2006-2008 թթ. ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնում, ստանալով մագիստրոսի կոչում։ Նա արժանացել է Fellowship-ի ստեղծագրելու համար։

Գործունեություն խմբագրել

Հովհաննիսյանը «Ստվերների ընտանիք. մեկդարյա սպանություններ, հիշողություններ և հայի ամերիկյան երազանքը»[1] գրքի հեղինակն է (ISBN 978-0-06-1-79208-3): Գրքում ներկայացված է ինչպես իր գերդաստանի, այնպես էլ սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը ՝ սկսած հայոց ցեղասպանությունից[2]։ Գիրքը արժանացել է Լինթոնի մրցանակի։

Հայկական հարցերի վերաբերյալ նրա հրապարակումները, որոնց շարքում են ցեղասպանության մասին աշխատությունները, տպագրվել են «Լոս Անջելես Թայմս-ում», «Նյու Յորք Թայմս-ում», «The Atlantic-ում» և մի շարք այլ հրատարակություններում։

2015 թվականի ապրիլին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թողարկվել է հոգեբանական թրիլեր, դրամա ժանրի «1915» ֆիլմը[3], որի պրոդյուսերը, համահեղինակն ու համառեժիսորը Կարին Հովհաննիսյանն է[4]։

2017 թ.-ին Հովհաննիսյանը հիմնադրել է «Creative Armenia[5]» մշակութային հիմնադրամը, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար միտքը։

Նա սպասվող «Ես մենակ չեմ» (2019) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն է, որը նվիրված է 2018 թ.-ի հայկական թավշյա հեղափոխությանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Family of Shadows: A Century of Murder, Memory, and the Armenian American Dream». goodreads.
  2. ««Ստվերների ընտանիքը». Հովհաննիսյանների չորրորդ սերնդի ներկայացուցիչը պատմում է իր հայտնի նախնիների պատմությունը». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «1915». IMDb.
  4. Հակոբյան, Գոհար (29. 04. 2015). ««1915» ֆիլմը՝ անցյալի հետ չփակված հաշիվների մասին». Առավոտ.
  5. «Creative Armenia». Creative Armenia.
  6. «I am not alone». tiff.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Հովհաննիսյան» հոդվածին։