Կարեն Մուրադի Միրիջանյան (1960, հունիսի 4), հայ դերասան, որը հիմնականում հանդես է գալիս թատրոնում, պարբերաբեր նաև հեռուստատեսային ծրագրերում։ 2010 թվականին ընդունվել է Դրամատիկական թատրոն և 2017 թվականից սկսած նա աշխատում է «Բոհեմ» թատրոնում[1]։

Կարեն Միրիջանյան
Ծնվել է1960
ԾննդավայրԵրևան
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասան

Կարիերա խմբագրել

Կարեն Միրիջանյանը ծնվել է ԽՍՀՄ-ում Երևան քաղաքում 1960 թվականին։ 1977 թվականին ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցը և թիվ 17 երաժշտական դպրոցը։

Ավարտել է Թատերական ինստիտուտը 1983 թվականին[2]։ Այն ավարտելուց հետո աշխատել է մի շարք թատրոններում՝ 1983-1987 և 1985-1986 թվականներին՝ Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնում, 1986-1988 թվականներին՝ Երևանի պետական կամերային թատրոնում։

Կարենը հանդես է եկել մի շարք թատրոնային ներկայացնումներում, ինչպիսիք են «Մորաքույրը Փարիզից», «Մենք ենք, մեր ստերը», «Շենքում իրավիճակ ա փոխվել» «Ձուկն առանց ջրի կամ SUICIDE», «Լորենցաչչո», «Հուլիոս կեսար», «Մեծ լռություն» և այլն[1][2]։

Դերասանը հայնտություն է ձեռք բերել «Կարգին սերիալ» հեռուսասիթքոմում խաղի շնորհիվ՝ տանելով Շահեն Լիպարիտովիչի դերը, առաջինից մինչև հինգերորդ եթերաշրջանները, որը Սեդայի (Արշալույս Ավետիսյան) նոր զուգընկերն է։

Մասնագիտությամբ հոգեբան է, որի ստերը նախավերջին եթերաշրջանում բացահայտում է Գեորգի Միրզոյանը (Հովհաննես Ազոյան

Ծանոթագրություններ խմբագրել