Կարեն Կազումյան

հայ գինեգործ, գինու և թունդ խմիչքների տեխնոլոգիայի մասնագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կազումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Նորիկի Կազումյան (հունվարի 1, 1948(1948-01-01), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գինեգործ, գինու և թունդ խմիչքների տեխնոլոգիայի մասնագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996):

Կարեն Կազումյան
Ծնվել էհունվարի 1, 1948(1948-01-01) (76 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1972)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1996)
Ծնողներհայր՝ Նորիկ Կազումով

Նորիկ Կազումովի որդին։

Կենսագրություն խմբագրել

Կարեն Կազումյանը ծնվել է 1948 թվականի հունվարի 1-ին, Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1981-1995 թվականներին աշխատել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության պետագրոարդի համակարգում, Երևանի կոնյակի գործարանում։ 1997 թվականից եղել է Մոսկվայի մարզի «Տրոիցկոե» Արտադրական միավորման գլխավոր տնօրեն[1]։

Աշխատանքները վերաբերում են պտղա-հատապտղային գինիների և թունդ խմիչքների տեխնոլոգիայի խնդիրներին։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի խաղողի և պտղա-հատապտղային գինիների տեխնոլոգիա, Երևան, 1992 (համահեղինակ)։
  • Պտուղների և բանջարեղենի պահածոների տեխնոլոգիա, Երևան, 1993 (համահեղինակ)։
  • Технология переработки плодово-ягодного сырья и его эффективное использование в пищевой промышленности : автореферат дис. ... доктора технических наук : Е.18.06. - Ереван, 1996. - 44 c.[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Казумян, Карен Норикович - Технология переработки плодово-ягодного сырья и его эффективное использование в пищевой промышленности : автореферат дис. ... доктора технических наук : Е.18.06 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Կազումյան» հոդվածին։