Կարեն Ասրյան

հայ շախմատիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Ասրյանը (1980, Ապրիլի 242008, Հունիսի 9 Երևան), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1998), ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն (1990), Հայաստանի չեմպիոն (1999), Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։

Կարեն Ասրյան
Կարեն Ասրյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 24, 1980(1980-04-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվհունիսի 9, 2008(2008-06-09)[1] (28 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Կոչումգրոսմայստեր և միջազգային վարպետ
365chessKaren_Asrian
Chesstempo համար236904
ICCF համար236904
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2006[2] և Chess World Cup 2005?
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
 Karen Asrian Վիքիպահեստում

Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ Նա աշխարհի պատանեկան առաջնությունների արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր էր։ 1990 թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կարենը լրացրեց վարպետության թեկնածուի նորման։ Եթե աշխարհի չեմպիոններ Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն արժանացավ 9 տարեկանում։ 1996-ի սեպտեմբերին Կարենի անհատական գործակիցը 2310 էր, իսկ ոչ լրիվ 2 տարի անց նա այն հասցրել էր 2600-ի, այսինքն վաստակել էր 290 կետ, որն արժանի էր Գինեսի ռեկորդի։ 1996 թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նվաճեց «Կասպարովի Գավաթը»։ 1998 թ․-ից նա կրում էր գրոսմայստերի տիտղոսը։ Երեք անգամ (1999, 2007, 2008) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Հաղթել է Դուբայի «Շեյխի գավաթը» (2001), «Տիգրան Պետրոսյանի» (1996, 1997, 2004) անվան և այլ միջազգային մրցաշարերում։ Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ․-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Ասրյանը համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004), աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005) բրոնզե մեդալակիր էր, Եվրոպայի թիմային առաջնության (2007) արծաթե մեդալակիր։ 1996 թ․-ի երևանյան օլիմպիադայում 16 ամյա Կարենը իր խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար արժանացել էր ոսկե մեդալի։ Կարենը բազմիցս տեղ էր զբաղեցրել աշխարհի հարյուր լավագույն շախմատիստների ցուցակում։ Այդպիսի տեղ նա ուներ նաև իր մահվան պահին, երբ նրա միջազգային վարկանիշը 2630 էր։ Կարենն իր ամենաբարձր էլոյին՝ 2646 հասել էր 2006 թ․-ին։ 2005 թ․-ին Իսրայելի Բեերշեվա քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում իր խաղատախտակի վրա գրավել էր առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։ Իր մարզական ակնառու հաջողությունների համար Կարենը պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։ Գործնականում լինելով անպարտելի՝ Կարենը փնտրված շախմատիստ էր թիմային մրցաշարերում։ Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան․․․ ահա ոչ լրիվ ցանկն այն երկրների, որոնց ակումբները մեծագույն սիրով հրավիրում էին Կարենին խաղալու իրենց շարքերում և, որպես կանոն, այդ ելույթներն ավարտվում էին հաջողությամբ։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Կարենը արդեն նաև հմուտ մարզիչ էր։ Կյանքի վերջին ամիսներին նա կատարում էր Իրանի ազգային հավաքականի մարզչի պարտականությունները։

2008 թ․ հունիսի 9-ին Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացավ որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[3][4]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1995 2355 2330 2355 2330
1996 2310 2380 2380 2310
1997 2440 2515 2515 2440
1998 2555 2600 2600 2555
1999 2576 2575 2576 2575
2000 2572 2566 2574 2574 2566
2001 2582 2582 2604 2604 2604 2582
2002 2599 2591 2597 2599 2591
2003 2596 2596 2601 2601 2601 2596
2004 2599 2605 2586 2591 2605 2586
2005 2602 2611 2611 2645 2645 2602
2006 2646 2646 2635 2634 2646 2634
2007 2634 2635 2608 2623 2635 2608
2008 2621 2621 2621


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://en.chessbase.com/post/top-armenian-gm-karen-asrian-dies-at-28
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 OlimpBase
  3. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  4. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Ասրյան» հոդվածին։