Կարեն Անկերստեդ
Կարեն Անկերստեդ (դան․՝ Karen Ankersted, հուլիսի 18, 1859, Ishøj Parish, Իշեջի քաղաքապետարան, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա - նոյեմբերի 6, 1921, Կոպենհագեն, Դանիա), դանիացի ուսուցիչ, երկրի առաջին կին քաղաքական գործիչներից մեկը։ Նա եղել է այն առաջին չորս կանանցից մեկը, որ ընտրվել են Ֆրեդրիկսբերգ քաղաքի քաղաքային խորհրդի կազմում 1909 թվականին, ինչպես նաև եղել է այն առաջին չորս կանանցից մեկը, որ 1918 թվականին ընտրվել են Ֆոլկետինգի կազմում (Դանիայի ազգային խորհրդարան)[1][2]։
Կարեն Անկերստեդ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1859 |
Ծննդավայր | Ishøj Parish, Իշեջի քաղաքապետարան, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1921 (62 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Ն.Զահլեի դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ուսուցչուհի |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆոլկետինգի անդամ |
Կուսակցություն | Պահպանողական ժողովրդական կուսակցություն |
Karen Ankersted Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Կարեն Մարիա Անկերստեդը ծնվել է 1859 թվականի հուլիսի 18-ին, Իսհոյ քաղաքում։ Ֆերմեր Նեիլս Հանսենի (մահացել է 1885 թվականին) և Մարի Նիելսենի (1822-1869) դուստրն է։ Դաստիարակվել է Կոպենհագենում, խորթ մոր` Հաննե Կոպի կողմից, որն ուսուցչուհի էր։ Տեստրափ ազգային ավագ դպրոցն ավարտելուց հետո նա մասնավոր ուսուցչի դասընթաց է անցել Ն. Զալեի դպրոցում` 1881 թվականին ավարտելով այն[1]։
1883-1888 թվականներին նա դասավանդել է Քրիստիանշավնում` աստիճանաբար ընդունելություն գտնելով Կոպենհագենի քաղաքապետարանի դպրոցական հարցերով ղեկավարության մոտ։ Արդյունքում նա դասավանդել է Գասվարկսվեյեն և Հադերսլեվգադե դպրոցներում մինչև 1916 թվականը, երբ ստիպված է եղել առողջական խնդիրների պատճառով թողնել աշխատանքը[1]։
Չնայած իր բավականին պահպանողական հայացքներին` Անկերստեն աջակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը, սակայն չի մասնակցել ակտիվիստների կազմակերպած երթերին։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Կոպենհագենի ուսուցիչների քաղաքային ասոցիացիայի ստեղծմանը 1891 թվականին՝ դրա նախագահը դառնալով երկու անգամ` 1905-1906 և 1910-1912 թվականներին։ Նաև ակտիվ է եղել Կանանց խորհրդում[1]։
Քաղաքական հարթակում նա պահպանողական էր, Հյորյե կուսակցության անդամ, որը 1915 թվականին դարձել է Պահպանողական ժողովրդական կուսակցություն։ 1909 թվականի ապրիլի 1-ին ընտրվել է Ֆրեդրիկսբերգի քաղաքային խորհրդի անդամ, որի կազմում է եղել մինչև 1918 թվականի նոյեմբեր[2]։
1918 թվականին Օրհուսից ընտրվել է խորհրդարանի անդամ, երբ կանայք առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն են ստացել։ Նա այն չորս կանանցից մեկն էր, որ այդ տարի դարձել է խորհրդարանի անդամ, մյուս կանայք Հելդա Լասենը, Էլնա Մունխը և Մաթիլդե Մալինգ Հաուսշուլցն էին, բոլորը` Կոպենհագենից[3]։
1920 թվականի ապրիլին նա չի վերընտրվել։
Մահացել է 1921 թվականի նոյեմբերի 6-ին, Կոպենհագենում[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Haastrup, Lisbeth. «Karen Ankersted (1859 - 1921)» (Danish). Kvinfo. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 «Pionerne» (Danish). Frederiksberg Kommune. 2013 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «"Kvinde, Gaa hen og stem!": 100 år med kvinder i politik» (Danish). Folketinget. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարեն Անկերստեդ կատեգորիայում։ |