Կարեն Ադամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Ավետիքի Ադամյան (փետրվարի 3, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ։ Ունի շարքայինի զինվորական կոչում։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Կարեն Ադամյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (2006), Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2009) և Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոն (2010) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն խմբագրել
- 2002-2006 թվականներ - սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը` «Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությամբ՝ ճարտարագետի որակավորմամբ։
- 2006-2009 թվականներ - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` «Հանրային կառավարում» մասնագիտությամբ, ստանալով մագիստրոսի աստիճան։
- 2010 թվական Գերմանիայում մասնակցել է Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսուցման եվրոպական կենտրոնի «Խորացված անվտանգություն» ուսումնական դասընթացին։
Աշխատանքային գործունեությունը խմբագրել
- 2006-2008 թվականներ - ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ունի լեյտենանտի կոչում։
- 2009-2010 թվականներ - եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
- 2011 թվական - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի առաջին կարգի մասնագետ։
- 2011-2013 թվականներ - ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արմավիրի տարածքային հարկային տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի հարկային տեսուչ։
- 2014 թվականի հուլիսի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Տավուշի մարզպետի տեղակալ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.