Կարել Կախինյա (չեխ․՝ Karel Kachyňa, 1 մայիսի, 1925, Վիշկով, Չեխոսլովակիա - 12 մարտի, 2004, Պրահա, Չեխիա), չեխ կինոռեժիսոր։

Կարել Կախինյա
չեխ․՝ Karel Kachyňa
Ծնվել էմայիսի 1, 1924(1924-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրՎիշկով, Չեխոսլովակիա[3][4][5][…]
Մահացել էմարտի 12, 2004(2004-03-12)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրŘíčany, Չեխիա[5][6]
ԿրթությունԵրաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[6]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[7][8] և  Չեխիա
Ազգությունչեխ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոսցենարիստ և ուսուցիչ
ԱմուսինԱլենա Միհուլովա և Eliška Kuchařová?
Պարգևներ
IMDbID ID 0434189

Կենսագրություն խմբագրել

Կարել Կախինյան ծնվել է 1925 թվականի մայիսի 1-ին Չեխոսլովակիայի Վիշկով քաղաքում (ներկայում՝ Չեխիայում)։ Սովորել է Պրահայի FAMU կինոակադեմիայում։ Իր կարիերայի սկզբում նկարահանել է վավերագրական ֆիլմեր։ 1960-ական թվականների կեսերին՝ Պրահայի գարնանից առաջ, միացել է, այսպես կոչված, «Չեխոսլովակյան նոր ալիքին» (Իրժի Մենցելի ու Միլոշ Ֆորմանի հետ միասին)։ Այդ շրջանում նկարահանված առաջին ֆիլմերը՝ «Ուղևորություն դեպի Վիեննա», «Հարսնացուի գիշերը», «Ականջ», «Կեցցե Հանրապետությունը», 1968 թվականին արգելվել են գրաքննության կողմից։

Իր ողջ կարիերայի ընթացքում Կարել Կախինյան ստեղծել է ընդհանուր առմամբ 70 գեղարվեստական, հեռուստատեսային ու վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև հեղինակել է ավելի քան 40 կինոսցենարներ։ 1960-ական թվականներին ստեղծված ֆիլմերից բացի՝ նրա առավել հայտնի աշխատանքներից են «Սեր անձրևի կաթիլների միջև», «Քույրերը», «Գեղեցիկ այծյամների մահը», «Կովը» կինոնկարները և «Մանկության ու հույսի գնացք» բազմասերիանոց ֆիլմը։

1977 թվականին Կարել Կախինյան ստորագրել է անտիխարտիան, որ պատասխանն էր Խարտիա 77-ին։

1961 թվականին Կարել Կախինյայի «Շղթաներ» (չեխ․՝ Pouta) ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի երկրորդ միջազգային կինոփառատոնում[9], իսկ 1986 թվականին նրա «Արգելված երազներ» ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնում[10]։

Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած իր ներդրման համար Կարել Կախինյան 1999 թվականին արժանացել է Կառլովի Վարիում անցկացվող միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի, իսկ Չեխիայի կինոակադեմիան նրան շնորհել է իր մրցանակը՝ Չեխական առյուծ։

2004 թվականին Կարել Կախինյան պարգևատրվել է «Մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալով։

Կարել Կախինյան մահացել է 2004 թվականի մարտի 12-ին Պրահայում։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Շումավայի թագավոր (Král Šumavy, 1959)
  • Կեցցե Հանրապետությունը (At' žije Republika, 1965)
  • Ուղևորություն դեպի Վիեննա (Kočár do Vídně, 1966)
  • Հարսնացուի գիշերը (Noc nevěsty, 1967)
  • Ականջ (Ucho, 1970)
  • Մեծ պատմողի գաղտնիքը (Tajemství velikého vypravěče, 1971)
  • Ջրահասր (Malá mořská víla, 1975)
  • Ճանճի մահը (Smrt mouchy, 1976)
  • Հանդիպում հուլիսին (Setkání v červenci, 1977)
  • Ոսկե օձաձկներ (Zlatí úhoři, 1979)
  • Սեր անձրևի կաթիլների միջև (Lásky mezi kapkami deště, 1979)
  • Գեղեցիկ այծյամների մահը (Smrt krásných srnců, 1986)
  • Կոչ եմ անում ձեր սիրո (Oznamuje se láskám vašim, 1988)
  • Կովը(Kráva, 1994)
  • Ֆանի(Fany, 1995)
  • Հանելե (Hanele, 1999)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  7. Evidence zájmových osob StB
  8. http://svazky.cz/test/svazkyMT.php?jmeno=Karel&prijm=Kachyna&dnar=01.05.1924&hledej=Hledat
  9. «2nd Moscow International Film Festival (1961)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 18 նոյեմբերի, 2012-ին.
  10. «15th Moscow International Film Festival (1987)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 23 փետրվարի, 2013-ին.

Գրականություն խմբագրել

  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, Советская энциклопедия, 1987. - с. 175
  • Компаниченко Г. Н., Кахиня Карел, в сборнике Режиссёрская энциклопедия. Кино Европы / Сост. Черненко М. М., Отв. ред. Г. Н. Компаниченко — М., Материк, 2002. — с.80—81 — ISBN 5-85646-077-4

Արտաքին հղումներ խմբագրել

Կարել Կախինյա (անգլ.) Internet Movie Database կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Կախինյա» հոդվածին։