Կարդոնայի ամրոց (իսպ.՝ Castillo de Cardona), ռազմական կառույց՝ ամրոց Իսպանիայում։ Համարվում է Կատալոնիայի գլխավոր հենակետերից մեկը, որը գտնվում է 600 մետր բարձրություն ունեցող բլրի վրա՝ Բարսելոնայի հյուսիսում (ներկայումս գտնվում է Կարդոնա քաղաքի տարածքում[1]։

Կարդոնայի ամրոց
Castillo de Cardona
Նկարագրություն
Տեսակամրոց
ՀասցեԻսպանիա Իսպանիա
Վարչական միավորԿատալոնիա
ԵրկիրԻսպանիա
Կառուցված880
Բարձրություն600 մետր ծովի մակարդակից
Ճարտարապետական ոճՌոմանական արվեստ և Գոթական ճարտարապետություն
Բացման օր886 թվական
Ընթացիկ
սեփականատեր
Paradores de Turismo?
Վերահսկվում էParadores de Turismo?
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Cardona Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցը հիմնադրվել է 886 թվականին` կոմս Վիլֆրեդ Մազոտի կողմից։ Ամրոցի համալիրի ներսում 1040 թվականին կառուցվել է եկեղեցի։

Ժամանակի ընթացքում ամրոցը գնալով ընդարձակվել է և դարձել է Կատալոնիայի ամենամեծ ամրոցը։ 17-րդ դարում Կարդոնայի ամրոցը համարվում էր կատալոնական անջատվողականության գլխավոր և հիմնական օջախներից մեկը։

1714 թվականի սեպտեմբերի 18-ին Իսպանիայի ժառանգության պատերազմի ժամանակ Կարդոնայի ամրոցը պաշարվել է Ֆրանսիայի թագավորության բանակի կողմից և այնուհետև ավերվել։

Այնուամենայնիվ ամրոցից շատ բան է պահպանվել, այդ թվում 11-րդ դարում կառուցված 15 մետրանոց զնդան։ Օրսոն Ուելսը ամրոցի ներսում նկարահանել է «Ֆալստաֆ» ֆիլմը։

1949 թվականին Կարդոնայի ամրոցը պաշտպանել է պետությանը։ 1976 թվականին սկսվել են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ, որը ավարտվել է 2014 թվականին Արդյունքում՝ ամրոցը ներկայումս ծառայում է որպես 106 սենյակներից բաղկացած հյուրանոց։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pedrosa, Andreu (2001). The Castle of Cardona. Sant Vincenç de Castellet: Farell. ISBN 84-930418-8-2

Արտաքին հղումներ խմբագրել