Կարդետեի ամրոց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարդետեի ամրոց (իսպ.՝ Castillo de Cardete), գտնվում է Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի Խաեն պրովինցիայի ամենափոքր՝ Սիեռա դե Սեգուրա, գավառի Բենատաե բնակավայրի մոտ։ Ամրոցը կառուցված է Գուադալիմար գետի հովտում, փոքրիկ բլրի վրա, որը 300 մ հեռու է գտնվում Սիլես տանող մայրուղուց։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և դղյակ |
Վարչական միավոր | Բենատաե[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 13-րդ դարեր |
Շինանյութ | աղյուս |
Բարձրություն | 14մ |
Ճարտարապետական ոճ | Almoravid art? |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Castillo del Cardete Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Ամրոցը հավանաբար կառուցվել է Ալ-Մորավիների ժամանակ, որը ենթադրել է տալիս նրա կոնստրուկցիան։ Հետագայում կոնստրուկցիան վերափոխվել է, որի ընթացքում ավելացել են նաև անկյունային աշտարակները։
Բենատաեն պետք է լիներ այդ ժամանակահատվածի գյուղերից մեկը, որոնք կախված էին ամրոցից, քանի որ դրա մասին չի նշվում Ֆերնանդո 3-րդի նվաճումների քրոնիկոնում։ Դա վկայում է այն մասին, որ այն ընդամենը եղել է փոքրիկ գյուղ, որը չի ունեցել իր պաշտպանողական կառույց։ Հետևաբար ամրոցը կառուցվել է 1226-1242 թվականների միջև` այն ժամանակահատվածում, որի ընթացքում կառուցվեց Սիեռա դե Սեգուրա գավառի մեծ մասը։
Նկարագրություն խմբագրել
Կարդետեի ամրոցը ունի անկանոն հատակագիծ։ Նրա ամենաերկար կողմը ունի 24.9 մ երկարություն, իսկ ամենակարճ հատվածի երկարությունը հասնում է 16.5 մ։ Զբաղեցնում է մոտավորապես 400 մ2 մակերեսով տարածք։ Պարսպի ամենափոքր հատվածում գտնվում է աշտարակը, որի բարձրությունը հասնում է 14 մետրի։ Աշտարակի առանձնահատկությունը նրա արտաքին տեսքն է։ Չնայած այն հանգամանքին, որ աշտարակը կառուցվել է ամենափոքր հատվածում, սակայն նրա պաշտպանողական ֆունկցիան դրանով չի տուժել։ Աշտարակի կողմերի երկարությունը համապատասխանաբար եղել է 6.8 և 4.7 մետր։ Այն ունեցել է ներսից չորս հարկ, որոնք իրարից բաժանված են փայտյա կոնստրուկցիաներով։ Առաջին հարկում գտնվում է աշտարակի միակ մուտք։