Կարբյուրատորային շարժիչ

Կարբյուրատորային շարժիչ, ներքին այրման շարժիչների տարատեսակներից մեկը արտաքին խառնուրդաձևավորմամբ ու ավտոնոմ բռնկմամբ[1]։

«Վոլգա» մակնիշի ավտոմեքենայի քառատակտ բենզինային կարբյուրատորային շարժիչ
СХТЗ 15/30 տրակտորն ուներ կերոսինով աշխատող կարբյուրատորային շարժիչ

Աշխատանքի սկզբունքը խմբագրել

Կարբյուրատորային շարժիչում բալոններ է լցվում պատրաստի վառելիքագոլորշային խառնուրդը, որը պատրաստվում է, առավել հաճախ հենց կարբյուրատորում, որից էլ հենց գալիս է այս տեսակի շարժիչների անվանումը, կամ գազաօդային խառնիչում, որում վառելանյութի ներարկման ժամանակ ձևավորվում է հատում ծորակ օդի նեչքաշման մասում։ Այսպիսի շարժիչները կոչվում են ներարկումային կամ ինժեկտորային։

Տեսակները խմբագրել

Ըստ տակտերի քանակի խմբագրել

Կարբյուրատորային շարժիչները ըստ աշխատանքային ցիկլի տակտերի քանակի բաժանվում են մի քանի խմբի՝ քառատակտ կամ Օտտոյի շարժիչներ. ցիկլը կազմված է չորս տակտերից ներառյալ կոլենվալի չորս կիսապտույտները, կամ երկտակտ, որոնց աշխատանքային ցիկլը ներառում է կոլենվալի երկու կիսապտույտ միաժամանակ առաջացող տարբեր տակտերով։ Վերջինները, շնորհիվ կառուցվածքի ընդհանուր պարզության լայն տարածում են ստացել, որպես մոտոցիկլետների և այլ նմանատիպ պարզություն ու էժանություն պահանջող սարքերի ու փոխադրամիջոցների շարժիչներ. մոտոկուլտիվատորներ, բենզասղոցներ, ավելի ուժեղ դիզելների շարժիչներ և այլն։

Ըստ օդի կամ վեռելանյութի ներմուծման խմբագրել

Կարբյուարտորային շրժիչները լինում են մթնոլորտային, որոնցում օդի կամ այրվող խառնուրդի ներմուծումը տեղի է ունենում միայն մխոցի ճնշման տակ, և արտափչման շարժիչներ, որոնցում օդի կամ այրվող զանգվածի ներմուժումը բալոններ տեղի է ունենում ճնշման տակ, որը ստեղծվում է հատում կոմպրեսորով աշխատանքային լիցքավորվածությունը, ինչպես նաև աշխատանքային ծավալը մեծացնելու, ավելի հզոր շարժիչ ստանալու նպատակով։

Կիրառվող վառելանյութեր խմբագրել

Կարբյուրատորային շարժիչում տարբեր ժամանաներում որպես վառելանյութ ծառայել են սպիրտը[2], լուսավորման գազը, պրոպան-բութանային խառնուրդը, էթիլսպիրտը, կերոսինը, լիգրոինը, բենզինն ու նրանց խառնութդները։ Հատկապես լայն տարածում են ստացել բենզինային ու գազային կարբյուրատորային շարժիչները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 11. Италия — Кваркуш. 1973. 608 стр., илл.; 39 л. илл. и карт. 1 карта-вкл. (стб. 1215)
  2. Большая Советская Энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 20. Кандидат — Кинескоп. 1953. 644 стр., илл.; 55 л. илл. и карт. (стр. 155)

Տես նաև խմբագրել