Կարա-Կում, շոկոլադե կոնֆետների ապրանքանիշ, որը արտադրվում է «Կրասնի Օկտյաբր» հրուշակեղենի գործարանի, «Միավորված հրուշակագործներ» կոնցեռնի[1] և նախկինում արտադրվել է նաև ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի այլ հրուշակեղենի գործարանների կողմից։

Կարա-Կում

Նկարագրություն

խմբագրել

Կոնֆետները պատրաստվում են ընկույզի պրալինից, որին ավելացնում են կակաո և մանրացված վաֆլիներ[2]։ Բաղադրության մեջ մտնում է շոկոլադե ջնարակ, շաքարավազ, շաքարի փոշի, կակաո կարագ, կաթնաշոռային կակաո, կարագ, աղացած նուշի միջուկ, սննդային ֆոսֆատիդի կոնցենտրատ, շերտային վաֆլի և վանիլին[3]։ 100 գրամ կոնֆետը պարունակում է 511-522 կիլոկալորիա[2][4]։

Կարա-Կում ապրանքանիշ

խմբագրել

Սկզբում «Կարա-Կում»-ը եղել է Տագանրոգի հրուշակեղենի ապրանքանիշներից[5][6]։

Մինչև 2007 թվականը գործարանները և ֆաբրիկաները կարող էին այն արտադրել ազատ լիցենզիայի հիման վրա։ Սակայն «Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի չորրորդ մասի ներդրման մասին» օրենքում փոփոխություն կատարելուց հետո արտադրողները զրկվեցին այդ իրավունքից։ Միևնույն ժամանակ խորհրդային հրուշակեղենի արտադրանքի մեծամասնությունը գրանցվել է «Միավորված հրուշակագործների» կողմից, որն մի շարք դատական հայցեր է ներկայացրել այլ ընկերությունների դեմ, որոնք արտադրում էին ապրանքներ այս կամ նմանատիպ ապրանքնիշների տակ[7]։ 2012 թվականին «Կարա-Կում» ապրանքանիշի իրավունքի պատճառով հակամարտություն է առաջացել Նորվեգիայի «Ռուսաստանի Օրկլա Բրենդ» կոնցեռնի հետ, որի կազմի մեջ մտնում էր «Կրուպսկոյի անվան գործարանը»։ Մի քանի տարվա դատավարությունից հետո ընկերությունները հաշտվեցին։ «Ռուսաստանի Օրկլա Բրենդ »-ը «Միավորված հրուշակագործներին» որպես փոխհատուցում վճարել է 70 միլիոն ռուբլի և «Կարա-Կում» կոնֆետների արտադրության համար երկու ամիս ժամկետով ստացել է լիցենզիա մինչև 2014 թվականի փետրվարի 15-ը[8]։ Բրենդի իրավունքի հետ կապված կոնֆլիկտներ առաջացան նաև «Կիրովյան հրուշակեղենի և մակարոնեղենի կոմբինատի»[9], «Պրիմորսկի կոնֆետ»[10][11] և «Պերմսկայա»[12][13] հրուշակեղենի գործարանների հետ։ Հակամարտությունների արդյունքում որոշ արտադրողներ դադարեցրել են «Կարա-Կում» ապրանքանիշի տակ կոնֆետներ արտադրելը, «Պերմսկայա» հրուշակեղենի գործարանն աշխարհում ստացել է բրենդային ապրանքանիշի իրավունք[12], իսկ «Ռուսաստանի Օրկլա Բրենդ» ընկերությունը արտոնագրային վեճերի գրանցման թույլտվություն է տվել «Արևային Կիզիլ-Կում» ապրանքային նշանին, որի անվան տակ արտադրվում են «Կիզիլ-Կում» կոնֆետները[7]։ Միևնույն ժամանակ բրենդի օրինական սեփականատերը մնացել է «Միավորված հրուշակագործներ» ընկերությունում[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Виктория Гудкова (2012 թ․ հուլիսի 4). «Где в России делают шоколад и конфеты знаменитых торговых марок?» (ռուսերեն). «Аргументы и Факты». Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  2. 2,0 2,1 «Кара-Кум» (ռուսերեն). «Объединенные кондитеры». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Состав для производства пралиновых конфет» (ռուսերեն). findpatent.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Таблица калорийности конфет» (ռուսերեն). «Стройняшка». Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  5. Альбина Золотухина (2013 թ․ ապրիլի 25). ««Срубить денег» с истории СССР. Очень сладкое искушение!» (ռուսերեն). «URA.Ru». Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  6. «Несладкая жизнь таганрогских кондитеров» (ռուսերեն). www.shokolad.biz. 2010 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  7. 7,0 7,1 Антон Арсеньев Разошлись по разным пустыням(ռուս.) // «Коммерсантъ» : газета. —СПб, 2013. — № 106. — С. 16.
  8. Алексей Кузьменко (2014 թ․ փետրվարի 7). «Кондитеры пошли на конфетное перемирие» (ռուսերեն). РБК daily. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  9. Маргарита Парфененкова (2006 թ․ մայիսի 4). ««Объединенные кондитеры» начинают войну за бренды» (ռուսերեն). РБК daily. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  10. Антон Иванов (2014 թ․ հունիսի 25). ««Приморский кондитер» и «Объединенные кондитеры» подпишут мировое соглашение» (ռուսերեն). «Коммерсантъ». Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  11. Анна Зиброва, Алексей Чернышев (2014 թ․ հունվարի 28). «Национализация на сладкое» (ռուսերեն). «Коммерсантъ». Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Кондитерская фабрика «Пермская» возобновит выпуск конфет под советскими брендами» (ռուսերեն). «Коммерсантъ». 2014 թ․ փետրվարի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
  13. Марина Замятина (2012 թ․ մարտի 23). «Почему пермские кондитеры перестали выпускать «Грильяж», Кара-Кум» и «Птичье молоко»» (ռուսերեն). Информационное агентство «ТЕКСТ». Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել