«Կարատե տղան» (անգլ.՝ The Karate Kid), մարտական դրամա ժանրի ֆիլմ, որը թողարկվել է 2010 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Հարոլդ Ցվարտն է։ Գլխավոր դերերը մարմնավորում են Ջեքի Չանը, Ջեյդեն Սմիթը, Տարաջի Պ. Հենսոնը, Վենվեն Հանը, Յու Ռոն Գուանը, Չժենսու Ուն, Չժենվեյ Վանը, Ջարեդ Մինսը և Շիյա Լյուն։ Ֆիլմի պրոդյուսերական աշխատանքները կատարել են Ջերի Վայնտրաուբը, Ջեյմս Լասիտեր, Կեն Ստովիցը և Ջեյդեն Սմիթի ծնողները՝ Ուիլը և Ջադան։ Սցենարը գրվել է Քրիստափոր Մերֆիի կողմից, 1984 թվականին նկարահանված ֆիլմի հիման վրա, որի հեղինակը Ռոբերտ Կամենն է։ Ի տարբերություն բնօրինակի, այս ֆիլմը նկարահանվել է Չինաստանում։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Ջեյմս Հորներն է։ Ֆիլմը միջազգային՝ Չինաստանի, Հոնկ Կոնգի և Միացյալ Նահանգների համատեղ արտադրության է։

Կարատե տղան
անգլ.՝ The Karate Kid
«Փորձություն, որին նա պատրաստ էր։ Ուսուցիչ, որ նրան նվիրեց ճակատագիրը։»
Երկիր Չինաստան
 ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա, մարտարվեստի մասին ֆիլմ, մանկական ֆիլմ և սպորտային ֆիլմ
Թվականհունիսի 11, 2010[1], հուլիսի 22, 2010[2], օգոստոսի 6, 2010[3], սեպտեմբերի 2, 2010[4] և օգոստոսի 5, 2010[5]
Լեզուանգլերեն և դասական չինարեն[6]
ՌեժիսորՀարոլդ Ցվարտ
ՊրոդյուսերՈւիլ Սմիթ, Ջեյմս Լասիթեր, Ջերրի Վայնթրաուբ և Ջադա Փինքեթ Սմիթ
Սցենարի հեղինակՔրիստոֆեր Մերֆի և Ռոբերտ Մարկ Քամեն[6]
ԴերակատարներՋեքի Չան, Վենվեն Հան, Թարաջի Հենսոն, Zhenwei Wang?, Յու Ժունգուան, Ջեյդեն Սմիթ և Միշել Եո
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՋոել Նեգրոն
Պատմվածքի վայրԴետրոյթ և Պեկին
Նկարահանման վայրՊեկին
ԿինոընկերությունOverbrook Entertainment, Columbia Pictures, China Film Group Corporation և Ջերրի Վայնթրաուբ
Տևողություն140 րոպե
Շահույթ359 100 000 $[7]
Պաշտոնական կայքէջ

Նկարահանումները սկսվել են 2009 թվականի հուլիսից Չինաստանի մայրաքաղաք Պեկինում և ավարտվել են 2009 թվականի հոկտեմբերի 16-ին։ The Karate Kid ֆիլմը թողարկվել է 2010 թվականի հունիսին Sony Pictures ընկերության հովանավորությամբ։ The Karate Kid -ը շատ սիրվեց մարդկանց կողմից, որի շնորհիվ վաստակեց ավելի քան 359.1 միլիոն դոլար։ Սյուժեն պատմում է տասներկուամյա տղայի՝ Դրեի (Սմիթ) մասին, ով իր մայրիկի հետ ԱՄՆԴետրոյթ քաղաքից տեղափոխվել էր Պեկին։

Սյուժե խմբագրել

Տասներկուամյա Դրե Պարկերը իր մայրիկի՝ Շերի Պարկերի հետ Դետրոյթից տեղափոխվում է Պեկին։ Մեկ օր անց, երբ Դրեն իր ընկերոջ հետ գնում է այգի խաղալու, նկատում է չինուհի Մեյինին. նա այգում պատրաստվում է իր կայանալիք համերգին։ Դրեն փորձում է շփվել նրա հետ։ Ամեն ինչ լավ էր ընթանում մինչ Չենգի գալը, վերջինս իրենց խմբում ամենաուժեղ ուշուիստն էր։ Չենգը բարկանում է Մեյինի վրա և այգում ծեծում Դրեին։ Հաջորդ օրը Դրեն ընդունվում է չինական դպրոց, որտեղ սովորում էր հենց ինքը՝ Չենգը, և նրա ընկերները։ Տասներկուամյա փոքրիկը ամեն ինչ անում էր խուսափելու բախումից, բայց՝ ապարդյուն։ Մի շարք կռիվներից հետո հայտնվում է հյուրանոցի սանտեխնիկ Միստր Հանը, ով ծեծում է այդ տղաներին՝ պաշտպանելով Դրեին։ 

Տեսնելով ծեծի ողջ տեսարանը՝ Դրեն խնդրում է Միստր Հանին սովորեցնել նրան Քունգ ֆու, բայց Հանը մերժում է նրան, սակայն քայլեր է ձեռնարկում, որ նա որևէ սպորտ-դպրոց ընդունվի։ Նրանք գնում են Պեկինում հայտնի քունգ ֆու դպրոցներից մեկը, որտեղ հանդիպում են Չենգի ուսուցչին՝ Մաստեր Լիին՝ տղաներին հաշտեցնելու համար։ Լին, ով իր աշակերտներին սովորեցնում է չհարգել հակառակորդին, ասում է, որ Չենգը և փոքրիկ Դրեն հենց այստեղ մենամարտեն։ Հանը այստեղ առաջարկում է, որ տղաները մենամարտեն քունգ ֆու առաջնության ժամանակ, բայց մինչ առաջնությունը Լիի տղաները պետք է նրան միայնակ թողնեին։ Լին համաձայնում է Հանի այս առաջարկի հետ և տեղում հրամայում իր աշակերտներին, որ Դրեին ոչինչ չասեն և, շրջվելով Հանի կողմը, ասում է. «եթե տղան չմասնակցի առաջնությանը, ես անձամբ ձեզ երկուսիդ ցավ կպատճառեմ»։

Հանը խոստացավ Դրեին սովորեցնել իրական քունգ ֆու, և հաջորդ օրվանից սկսվեցին պարապմունքները։ Հանը նկատել էր, որ Դրեն վատ սովորություն ունի՝ պիջակը գետնին գցել, որի պատճառով նրա մայրը հաճախ բարկանում էր։ Քունգ ֆուի պարապմունքները Հանը կապեց կյանքի հետ՝ պարզաբանելով, որ քունգ ֆուն ամբողջովին կապված է կյանքի հետ։ Մի քանի օր Հանի պահանջով Դրեն իր պիջակը հագնում, հանում, գցում էր գետնին, հետո նորից վերցնում և հագնում։ Եվ երբ Դրեն մի օր վերադառնում է տուն, մայրիկի հարցին՝ թե նա ինչ է սովորել այսօր, Դրեն, պիջակը կախելով, ասում է՝ ոչինչ։ Դրեն մի քանի անգամ փորձում է խուսափել պիջակը գետնին գցելու, հագնելու և կախելու վարժությունից, բայց՝ ապարդյուն։ Մի պարապմունքի ժամանակ Դրեն վրոդվված «ապստամբում է»՝ ասելով, որ սա քունգ ֆու չէ, և միստր Հանը քունգ ֆու չգիտի, շրջվում և փորձում է հեռանալ։ Այդ պահին Հանը գոռում է՝ «Կանգնի՛ր» և մոտենում Դրեին՝ հրամայելով «Վերցրու՛ պիջակդ գետնից»։ Երբ Դրեն փորձում է վերցնել այն՝ Հանը սկսում է բացատրել, որ քունգ ֆուն կապված է կյանքի հետ, նույնիսկ պիջակը գետնին գցելով, վերցնելով և կախելով կարելի է քունգ ֆու սովորել, և այդ պահից սկսվում են իրական քունգ ֆուի պարապմունքները։

Քանի որ Դրեի և Մեյինի ընկերությունը շարունակվում էր, Դրեն առաջարկում է Մեյինին կտրվել իր ջութակի պարապմունքներից և լավ ժամանակ անցկացնել, բայց Մեյինը ասում է, որ վաղը, մեծ համերգի ժամանակ նա պետք է ելույթ ունենա, բայց Դրեին հաջողվում է նրան համոզել, և նրանք միասին գնում են ուրախ ժամանակ անցկացնելու։ Հանակարծ Մեյինին է զանգահարում նրա հայրիկը և ասում, որ համերգի օրը տեղափոխվել է և այն սկսվելու է 20 րոպեից։ Մեյինը իր հայրիկի հետ միանգամից գնում է այնտեղ, իսկ Դրեն ոտքով որոշ ժամանակ հետո հասնում է դահլիճ։ Մեյինը, իր ելույթից հետո ծնողների հետ մոտենում է Դրեին և ասում, որ հեռու մնա իրենից, քանի որ խանգարում է իրեն։

Հանը Դրեին մեկ ազատ օր է տալիս ցրվելու համար, քանի որ նրանք շատ էին աշխատում։ Սակայն Դրեն հրաժարվում է հանգստանալ և երեկոյան գնում է Հանի տուն։ Տղան ապշում է՝ տեսնելով իր ուսուցչին արբած. նա կոտրում էր իր ավտոմեքենան, որը 1 տարի է, ինչ վերանորոգում էր։ Հանը Դրեին պատմում է, որ հենց այդ մեքենայով նա, իր կինը և տասնամյա տղան ավտովթարի էին ենթարկվել։ Հանին հաջողվել էր փրկել, բայց կինը և որդին մահացել էին։ Դրեն սփոփում է Հանին, և նրանք սկսում են պարապել։

Սկսվում է առաջնությունը։ Սկզբում Դրեն վախենում էր գորգ դուրս գալ, սակայն որոշ ժամանակ անց հավաքում է իր ուժերը և սկսում հաղթել բոլորին՝ հասնելով մեկ քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում էին հայտնվել նաև Լիի երկու աշակերտները, որոնցից մեկը Չենգն էր։ Մենամարտի ժամանակ Լին հրամայեց իր աշակերտին կոտրել Դրեի ոտը, այդ քայլը հակասում էր Քունգ ֆուի օրենգներին։ Ի վերջո Լիի աշակերտը որակազրկվեց, իսկ Դրեն ծանր վնասվածքով տեղափոխվեց հոսպիտալ, սակայն ամեն կերպ համոզում էր իր ուսուցչին, որ պատրաստ է կռվել։ Եզրափակչում նա հերոսաբար հաղթեց Չենգին՝ դառնալով առաջնության ոսկե մեդալակիր։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջեքի Չան միստր Հան
Ջեյդեն Սմիթ Դրե Պարկեր
Տարաջի Պ. Հենսոն Շերի Պարկեր
Վենվեն Հան Մեյինգ
Յու Ռոն Գուան վարպետ Լի
Չժենսու Ու Մեյինգի հայրը
Չժեն Վանգ Մեյինգի մայրը
Չժենվեյ Վան Չենգ
Ջարեդ Մինս Դրեի դեդրոտյան ընկերը
Շիյա Լյու Լիանգ
Յի Ժաո Զուանգ
Բո Չժան Սոնգ
Լյուկ Կարբերի Հարրի
Քեմերոն Հիլման Մարկ
Գայ Սեմյուել Բրաուն Օզ
Ռոկի Շի Ուր Դանգ
Ջի Վանգ միսսիս Պո
Գարի Վան Գոռկում երաժշտության ուսուցիչ
Տես Լիու պատմության ուսուցիչ
Սինհուա Գուո բժիշկ մրցարշարում
Դզիդզյուն Չժայ մրցավար 4
Շուն Լի մրցավար 5
Յանյան Վու միսիս Խիե
Տաո Ջի հայտարարող
Չեն Ջին ինքնաթիռում չինարեն խոսացող մարդը
Վենտայ Լյու Դուդեն Դետրոյթից
Գելիան Լիան Պինգ Պոնգ խաղացող մարդը
Կսու Մինգ Բաո
Բիլ Մակի Սեամուս (տիտրերում նշված չէ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել