Կարամելային ձեռնափայտ (իսպ.՝ candy cane), պինդ կարամելային փայտիկ է՝ ձեռնափայտի տեսքով, ավանդական սպիտակ և կարմիր գծերով՝ անանուխի և դարչինի համով (Դրա համար էլ անվանում են անանուխային փայտիկ (անգլ.՝ peppermint stick) կամ դարչինով փայտիկ (անգլ.՝ cinnamon stick))։ Այն նաև պատրաստում են ուրիշ համերից և կարելի է զարդարել ուրիշ գույների գծերով։ Կարամելային ձեռնափայտն սուրբ ծննդյան ավանդական կոնֆետներից է՝ հատկապես արևմտյան աշխարհում։

Ծագում խմբագրել

Կարամելային ձեռնափայտի վաղ տարբերակը իրենից ներկայացնում էր շաքարավազից ուղղակի սպիտակ փայտիկ, որը համարվում էր քաղցրավենիք երեխաների համար և որը դեռևս չուներ ձեռնափայտի տեսք։ Դեռ հայտնի չէ, թե որտեղ են ստեղծվել առաջին ձեռնափայտերն, բայց պարզ է, որ 17-րդ դարում, եթե ոչ ավելի շուտ, դրանք սկսել են տարածվել ամբողջ Եվրոպայով։ Այդ ձեռնափայտերն ձեռքով պատրաստում էին հրուշակագործերն, ովքեր լայնացնում էին, կտրում, կծկում և ծալում դրանք։ Դրանց պատրաստումն պետք է լիներ ինչ-որ վայրում, քանի որ դրանք հեշտ փշրվում էին և վնասվում։ Աշխատանքային ուժի և տեղի բացակայության համար այսպիսի կոնֆետներ պատրաստելն շատ դժվար էր, սակայն ճանաչված։