Կարակուլյան ոչխար
Կարակուլյան ոչխար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ցեղ կաթնատու ոչխարներ
Տեսակ Կարակուլյան ոչխար
Լատիներեն անվանում
Karakul oves


Կարակուլյան ոչխար (ուզբ.՝ qorako`l qo`y), ճարպապոչավոր, կոպտաբուրդ մորթատու-կաթնատու ոչխարների ցեղ։

Հարմարված են չոր և շոգ կլիմային, պահանջկոտ չեն։ Մաքիների միջին քաշը 45-50 կգ է, խոյերինը՝ 55-65, երբեմն՝ մինչև 80 կգ, բրդատվությունը համապատասխանաբար՝ 2-3 կգ և 3-3,5 կգ։

Նկարագիր խմբագրել

Մաքիները անեղջյուր են, իսկ խոյերն ունեն զարգացած եղջյուրներ։ Իրանը միջին չափի է, վերջավորությունները՝ ամուր, պոչը՝ երկար։ Ըստ մարմնակազմության լինում են նուրբ, ամուր և կոպիտ տիպերի։ Հիմնական արտադրանքը մորթին է։ Միսը և ճարպը համեղ են։ Բուրդը՝ 8-9 սմ երկարությամբ, կոպիտ է և տարասեռ, օգտագործվում է գորգագործության մեջ։ Գույնը՝ սև (85-90%), գորշ, դարչնագույն և այլ երանգներով։

Բուծում խմբագրել

Կարակուլյան ոչխարները բուծվում են Միջինասիական պետություններում, ինչպես նաև Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5 , էջ 299

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 299