Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարակորում (այլ կիրառումներ)

Կարակորում (մոնղ.՝ Хархорин, միջնադարում՝ Խարա-Խորին), քաղաք Մոնղոլիայում, Ուվեր-Խանգայան այմակի Խարխորին սոմոնի կենտրոն՛ նախկինում՝ Մոնղոլական կայսրության մայրաքաղաքը 1220-1260 թվականներին։

Քաղաք
Կարակորում
մոնղ.՝ Хархорин, Хар Хорум
ԵրկիրՄոնղոլիա Մոնղոլիա
Հիմնադրված է1220 թ.
Առաջին հիշատակում1220
Մակերես20,5 կմ²
Պաշտոնական լեզումոնղոլերեն
Բնակչություն8 977 մարդ (2003)
Ժամային գոտիUTC+7
Կարակորում (Մոնղոլիա)##
Կարակորում (Մոնղոլիա)

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

Քաղաքը Օրխոն գետի վերին ավազանում 1220 թ-ին հիմնադրել է մոնղոլական պետության հիմնադիր Չինգիզ խանը։ Գոյատևել է մինչև 16-րդ դարը։ Կարակորումի վերաբերյալ տեղեկություններ պահպանվել են չինական տարեգրություններում, եվրոպական ճանապարհորդներ Պլանո Կարպինիի, Մարկո Պոլոյի հուշագրություններում, հայ պատմիչների մոտ։ Քաղաքատեղում կատարվել են պեղումներ։ Քաղաքի հարավարևմտյան մասում բացվել են խան Ուգեդեյի պալատի մնացորդները։ Ուսումնասիրվել են քաղաքի առևտրա-արհեստավորական թաղամասերը և այլ շինություններ։

Հեթում թագավորի այցը Կարակորում խմբագրել

Կիլիկյան Հայաստանի գոյատևումն ապահովելու և մոնղոլ Մանգու խանի հետ խաղաղության, փոխադարձ օգնության պայմանագիր կնքելու նպատակով Հեթում Ա թագավորը 1254 թ-ին այցելել է Կարակորում։ Կարակորում ճանապարհորդության ժամանակ Հեթում արքային ուղեկցել է Խաչենի մեծ իշխան Հասան Ջալալ Դոլան, իր որդի Աթաբեկ-Իվանեի և կնոջ հետ։ 1254 թ-ին գնալուց և 1255 թ-ին վերադառնալուց թագավորը մի քանի ամսով հյուրընկալել է Արարատյան կողմնակալության գահակալ տիրակալ Քուրդ Ա Վաչուտյանի Վարդենիս գյուղի դղյակում։

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարակորում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 299