Կատուն ու աղվեսը (մուլտֆիլմ)
«Կատուն ու աղվեսը», ռուսական մուլտֆիլմ։ Հեղինակը ռեժիսոր Կոնստանտին Բրոնզիտն է, մուլտֆիլմը նկարահանվել է «Պիլոտ» ստուդիայում` «Մելնիցա» ստուդիայի մասնակցությամբ, 2004 թվականին։
Կատուն ու աղվեսը ռուս.՝ Кот и лиса | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Հիմնված է | The Cat and the Fox? |
Շարքի մասն է | Գունագեղ քարերի սարը |
Ռեժիսոր | Կոնստանտին Բրոնզիտ |
Սցենարիստ | Կոնստանտին Բրոնզիտ |
Հնչյունավորում | Ալեքսանդր Լենկով, Օլեգ Կուլիկովիչ և Սերգեյ Բատալով |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Բոյարսկի |
Երաժշտություն | Վալենտին Վասենկով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Պիլոտ և Մելնիցա |
Տևողություն | 787 վայրկյան |
Շարք | Գունագեղ քարերի սարը |
Թվական | 2004 |
«Կատուն ու աղվեսը» մտնում է «Гора самоцветов» շարքի մեջ։ Մուլտֆիլմի սկզբում երևում է «Մենք ապրում ենք Ռուսաստանում, Վոլոգոդի շրջանում» պլաստիլինե անիմացիան։
Մուլտֆիլմը ստեղծվել է ըստ նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի, որն արդեն ունեցել էր երկու էկրանավորում. «Վախի աչքերը մեծ են» և «Կոտոֆեև կատուն»։
Սյուժե խմբագրել
Մի մարդ ուներ մի չարաճճի և շատակեր կատու, ում մի օր տանում և թողնում է անտառում։ Այնտեղ կատուն պատահական հանդիպում է աղվեսին և ասում, թե նրան «ուղարկել են որպես սիբիրական անտառների վոյեվոդ»։ Աղվեսը առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ, իսկ կատուն համաձայնում է։ Աղվեսը պատմում է գայլին, վարազին և արջին, թե ինքը «վոյեվոդի» կինն է և պատվիրում է նրանց քաղցրավենիք բերել։ Երեկոյան նրանք քաղցրավենիքը բերում են, դնում են կոճղի վրա և թաքնվում։ Երբ աղվեսը իր «ամուսնու» հետ գնում են կոճղի մոտ, կատուն տեսնում է իր համար պատրաստված քաղցրավենիքը և նետվում է դրանք ուտելու։ Ամբողջն ուտում է, իսկ գայլը չդիմանալով որոշում է «վոյեվոդին» տեսնել։ Կատուն տեսնում է գայլի քիթը և ճանկերը խրում է քթի մեջ․ գազանները սարսափում են և փախչում։
Հեղինակներ խմբագրել
Բեմադրող ռեժիսոր | Կոնստանտին Բրոնզիտ |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Բրոնզիտ |
Բեմադրող նկարիչներ | Կոնստանտին Բրոնզիտ, Դարինա Շմիդտ |
Նկարիչ անիմատորներ | Դարինա Շմիդտ, Գալինա Վորոպայ, Օլգա Կաժանովա |
Վալենտին Վասենկով | |
Հնչյունային ռեժիսոր | Վլադիմիր Գոլոունին |
Մոնտաժող | Ռոման Սմորոդին |
Դերերը հնչյունավորել են | Օլեգ Կուլիկովիչ, Ալեքսանդր Լենկով |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Բոյարսկի |
Նախագծի գլխավոր պրոդյուսեր | Իգոր Գելաշվիլի |
Նախագծի ղեկավար | Ալեքսանդր Տատարսկի |
- Ori Animation Co. Ltd — Յուլիա Գալկինա
Պրեմիերա և պարգևներ խմբագրել
- 2005-«Гора самоцветов» շարքի առաջին 11 ֆիլմերի պրեմիերան կայացել է 10-րդ Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի շրջանակներում, Սուզդալում[1] 2005 թվականի փետրվարին[2]
- 2005 - Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի մրցանակ, բրոնզե աղջիկ` սագի հետ, մալաքիտի պատվանդանով, տրվել է Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին` լավագույն ռեժիսուրայի համար։ Ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոնի ժյուրիի դիպլոմ, Սուզդալում (2005), «Пилот» մեծ կինոստուդիայի հավաքական մտքին` «Гора самоцветов» հավաքածուն ակտիվորեն ստեղծելու համար[3]
- 2005-«Պատուհան դեպի Եվրոպա» XIII ռուսական ֆիլմի փառատոն Վիբորգում. Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմը անիմացիոն կինոյի բաժնում արժանացել է «Ոսկե նավակ» մրցանակին[4]
- 2005-Մոսկվայի X մանկական «Ոսկե ձկնիկ» անիմացիոն ֆիլմի միջազգային փառատոն. ժյուրիի մրցանակ Կոնստանտին Բրոնզիտի «Կատուն ու աղվեսը» ֆիլմին` որպես երեխաների համար ստեղծված լավագույն ֆիլմ[5]
- Կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային «Ոսկե արծիվ» մրցանակ, 2005 թվական, լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Награды проекта «Гора Самоцветов»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Итоги X ОРФАК «Суздаль-2005».13.02.2005
- ↑ Итоги ОРФАК Суздаль-2005 Արխիվացված 2016-04-12 Wayback Machine
- ↑ Итоги фестиваля «Окно в Европу» 23.08.2005
- ↑ Итоги фестиваля «Золотая рыбка» 4.10.2005
Արտաքին հղումներ խմբագրել
- «Кот и лиса»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Кот и лиса»