Կատուն աղավնիների մեջ (անգլ.՝ Cat Among the Pigeons), Ագաթա Քրիստիի վեպը, որը կարելի է համարել ոչ միայն դետեկտիվ ժանրի ստեղծագործություն, այլև՝ լրտեսական։ Այս վեպը գրողի փոքրաթիվ լրտեսական վեպերից մեկն է։ Այն դարձել է վերջին ստեղծագործությունը, որտեղ Էրքյուլ Պուարոն դեռ չէր առանձնացվել դետեկտիվ գործերից։ Առաջին անգամ հրապարկվել է 1959 թվականի նոյեմբերի 2-ին[2]։

Կատուն աղավնիների մեջ
անգլ.՝ Cat Among the Pigeons և պորտ.՝ Poirot e as Jóias do Príncipe[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՓորձություն անմեղությամբ
ՀաջորդՍուրբծննդյան պուդինգի արկածը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1959

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում աղջիկների համար մտացածին գիշերօթիկ դպրոցում։ Վեպի հիմքում ընկած է ֆիզկուլտուրայի ուսուցչուհու սպանության ուսումնասիրությունը, ում մարմինը երեկոյան գտնում են դպրոցի սպորտդահլիճում։

Վեպի հանգույցը տեղի է ունենում Թագավորության մայրաքաղաք Ռամաթի հիմնական իրադարձություններից երեք ամիս առաջ՝ այնտեղ տեղի ունեցած հեղափոխության նախօրեին և կապված է գահընկեց արված թագավորական ընտանիքին պատկանող թանկարժեք իրերի ճակատագրի հետ։

Կերպարներ խմբագրել

Դպրոցի ղեկավարություն խմբագրել

  • Միսս Վուլսթրոուդ - տնօրեն
  • Էնն Շապլանդ - քարտուղարուհի
  • Միսս Չեդվիկ - դպրոցի գլխավոր ուսուցիչներից մեկը
  • Էլյանոր Վանսիթարթ - գլխավոր ուսուցչուհի, ով փորձում է գերազանցել միսս Վուլսթրոուդին։

Դպրոցի ուսուցչուհիներ խմբագրել

  • Գրեյս Սփրինգեր - ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
  • Անժել Բլանշ-ֆրանսերենի ուսուցչուհի
  • Էյլին Ռիչ - անգլերենի ուսուցչուհի
  • Միսս Բլեյք - պարի ուսուցչուհի
  • Միսս Ռոուեն-ուսուցչուհի

Դպրոցի աշակերտներ խմբագրել

  • Արքայադուստր Շաիստա - արքայազն Ալի Յուսուֆ Ռամատսկու զարմիկը
  • Ջենիֆեր Սաթկլիֆ - Բոբ Ռոուլինսոնի բարեկամուհի
  • Ջուլիա Ալջոն - աշակերտուհի, ում մայրը կապ է ունեցել գաղտնի գործակալի հետ

Աշխատակազմ խմբագրել

  • Էլսփետ Ջոնսոն - տնտեuության վարիչ
  • Ադամ Գուդման - քողարկված և հորինված անունով գործակալ, ով աշխատում է այգեպան
  • Բրիգգս - այգեպան

ծնող ուսուցիչներ խմբագրել

  • Ջոան և Հենրի Սաթքլիֆի- Ջենիֆեր Սաթքլիֆի ծնողներ
  • Միսիս Ալջոն - Ալջոնի մայրը
  • Լեդի Վերոնիկա - զույգ քույրերի մայրը

Մնացած կերպարներ խմբագրել

  • Էրքյուլ Պուարո - մասնավոր խուզարկու
  • Դենիս Ռետբոուն

Էկրանավորում խմբագրել

  • 2008 - «Կատուն աղավնիների մեջ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. Peers, Chris; Spurrier, Ralph; Sturgeon, Jamie; Foord, Peter; Williams, Richard (1999 թ․ մարտ). Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.). Dragonby Press. էջ 15. ISBN 978-1871122138.

Արտաքին հղումներ խմբագրել

[1]