Կատարինա Շյուտցենհյոֆեր

 

Կատարինա Շյուտցենհյոֆեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի և լողափի վոլեյբոլ խաղացող
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 22, 1993(1993-09-22)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Hartberg, Hartberg-Fürstenfeld District, Շտիրիա, Ավստրիա

Կատարինա Էլիզաբեթ Շյուտցենհյոֆեր (գերմաներեն՝ Katharina Elisabeth Schützenhöfer. սեպտեմբերի 22, 1993(1993-09-22)[1], Hartberg, Hartberg-Fürstenfeld District, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ լողափնյա վոլեյբոլիստուհի, ով ընկերակցելով իր թիմակցուհի Լենա Պլեսյուչնիգին՝ խաղում է որպես աջակողմյան պաշտպան։ 2015 թվականին արծաթե մեդալ է նվաճել առաջին Եվրոպական խաղերում[2]։ Երկրորդ տեղն էր գրավել նաև մինչև 19 տարեկանների 2011 թվականի աշխարհի առաջնությունում, բրոնզե մեդալի արժանացել մինչև 21 տարեկանների 2013 թվականի աշխարհի առաջնությունում։ Ընդ որում՝ այդ վերջին երկու մրցումներն էլ անցկացվել են Ումագում[3][4]։ Նա նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի է Պլեսյուչնիգի հետ[5]։ Իսկ FIVB-ի համաշխարհային մրցաշարում իր առաջին և առայժմ միակ չեմպիոնությունը գրանցել է 2018 թվականին Մերսինում կայացած 3 աստղանի մրցումներում[6]։

Մարզական նվաճումներ խմբագրել

FIVB-ի համաշխարհային մրցաշար / FIVB World Tour խմբագրել

  • 3 մեդալ (1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)
Հ/հ Արդյունք Ամսաթիվը Կարգավիճակը Մրցավայրը Թիմակցուհին Մրցակցուհիները Միավորները
1. Բրոնզ 26 նոյեմբերի 2017 թ. FIVB 2 աստղանի  , Սիդնեյ, Ավստրալիա Լենա Պլեսյուչնիգ   Ճապոնիա, Ֆուտամի / Ակիկո Հասեգավա 16–21 24–22 15–10
2. Ոսկի 6 մայիսի 2018 թ. FIVB 3 աստղանի  , Մերսին, Թուրքիա Լենա Պլեսյուչնիգ   Նիդերլանդներ, Սան Քեյզեր / Մադլեն Մեփելինք 18–21 25–23 15–12
3. Արծաթե 16 հունիսի 2018 թ. FIVB 1-աստղանի  , Բադեն, Ավստրիա Լենա Պլեսյուչնիգ   Գերմանիա, Թերեզա Մերսման / Ցինիա Թիլման 17–21 16–21
Աղբյուր՝[7][8]

CEV-ի եվրոպական մրցաշար / CEV European Tour խմբագրել

  • 2 մեդալ (1 արծաթ, 1 բրոնզ)
Հ/հ Մեդալը Ամսաթիվը Մրցումները Մրցավայրը Թիմակցուհին Մրցակցուհիները Միավորները
1. Արծաթե 20 հունիսի 2015թ Եվրոպական խաղեր  , Բաքու, Ադրբեջան Լենա Պլեսյուչնիգ    Շվեյցարիա, Բեչարտ / Նիկոլ Այհոլցեր 16–21 21–14 13–15
2. Բրոնզ 11 հուլիսի 2015 թ. CEV Satellite  , Վադուց, Լիխտենշտայն Լենա Պլեսյուչնիգ   Ֆրանսիա, Ալեքսանդրա Յուպիտեր / Լորա Լոնգետ 21–15 19–21 15–10
Աղբյուր՝[9][10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.bvbinfo.com/player.asp?ID=11649
  2. «Betschart and Eiholzer win 'Alpine derby' at European Games». fivb.com. Fédération Internationale de Volleyball. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  3. «Poland, Austria, China earn women's medals Sunday in Umag at 2011 FIVB Beach Volleyball Swatch Youth World Championships». fivb.com. Fédération Internationale de Volleyball. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  4. «Poland's Kociolek and Gruszscynska claim U21 title in Umag». fivb.com. Fédération Internationale de Volleyball. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  5. «2011 CEV U20 Beach Volleyball European Championship Results - Women». cev.eu. European Volleyball Confederation. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  6. «ÖVV-Damen Plesiutschnig/Schützenhöfer holten Titel in Mersin». kleinezeitung.at (German). Kleine Zeitung. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Katharina Elisabeth Schützenhöfer: Season Summaries 2010-16». bvbinfo.com. Beach Volleyball Database. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  8. «Katharina Elisabeth Schützenhöfer: Season Summaries 2017-19». bvbinfo.com. Beach Volleyball Database. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  9. «Katharina Elisabeth Schützenhöfer: Season Summaries 2010-16». bvbinfo.com. Beach Volleyball Database. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին."Katharina Elisabeth Schützenhöfer: Season Summaries 2010-16". bvbinfo.com. Beach Volleyball Database. Retrieved 3 May 2019.
  10. «Katharina Elisabeth Schützenhöfer: Season Summaries 2017-19». bvbinfo.com. Beach Volleyball Database. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին."Katharina Elisabeth Schützenhöfer: Season Summaries 2017-19". bvbinfo.com. Beach Volleyball Database. Retrieved 3 May 2019.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարինա Շյուտցենհյոֆեր» հոդվածին։