Կատակ (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածք

«Կատակ» ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ հրապարակվել էր 1886 թվականի մարտի 12-ին «Ծղրիդ» ամսագրի 10-րդ համարում՝ «Առանց փայծաղ մարդ» ստորագրությամբ։

Կատակ
ռուս.՝ Шуточка
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էմարտի 12 (24), 1886

Սյուժե խմբագրել

Պատմվածքը պատմում է գլխավոր հերոսի՝ երիտասարդ մարդու անունից[1]։ Նա կանչում է Նադյա անունով մի աղջկա, որպեսզի սահեն սառցե բլրից, ինչից վերջինս շատ է վախենում։ Այնուամենայնիվ աղջիկը համաձայնվում է։ Վայրէջքի ժամանակ, երբ վախեցած աղջկա ականջներում սուլում է քամին, պատմիչը շշնջում է՝ «Ես սիրում եմ ձեզ, Նադյա»։ Բլրի ստորոտում երիտասարդը դառնում է անտարբեր, ստիպելով Նադյային երկմտել, որ նա ինչ-որ բան էր արտասանել։ Աղջիկը համաձայնվում է նորից սահել, որպեսզի հասկանա, արդյո՞ք դա իր ընկերոջ արտասանած բառերն էին, թե՞ քամու սուլոցը։ Եվ նորից երիտասարդը նույն կատակն է անում Նադյայի հետ։ Նրանք մի քանի օր շարունակ սահում են, իսկ պատմիչը շարունակում էր խաղալ աղջկա հետ։ Վերջինս տենչում է հասկանալ բառերի բնույթը, բայց ամեն անգամ նրան վախեցնող բլրից վայրէջքը չի թողնում նրան ժամանակին կենտրոնանալ։ Անցնում է ձմեռը, բլրակի սառույցը հալչում է, իսկ Նադյան չի կարողանում լուծել հանելուկը։ Երբ մի անգամ գիշերը աղջիկը տխուր կանգնել էր սանդղամուտքին, պատմիչը, ով թաքնվել էր ցանկապատի հետևում, նորից արտասանում է նույն բառերը, և աղջիկը փայլատակում է ուրախությունից[2]։ Շուտով երիտասարդը գնում է Սանկտ Պետերբուրգ։ Նադյան ավելի ուշ ամուսնանում է և երեխաներ ունենում։ Պատմիչը համոզված է, որ այդ հիշողությունները մնացել են որպես աղջկա կյանքի ամենաուրախ հիշողություններ, իսկ ինքն արդեն չէր հասկանում, թե ինչի համար էրկատակում։

Ստեղծում և արձագանք խմբագրել

Պատմվածքը դարձել էր Չեխովի «Ծղրիդ» ամսագրում հրապարակած պատմվածքներից երկրորդը։ Առաջինը՝ «Գիշերը գերեզմանոցում (Ծննդյան տոների պատմվածք)» պատմվածքն էր, որը լույս է տեսել հունվարի 8-ին՝ ամսագրի դեբյուտային համարում։ Դրա պատճառով ընդհարում էր առաջացրել Չեխովի ու Լեյկինի միջև։ Վերջինս համարվում էր նրա ստեղծագործությունների հիմնական հրապարակիչը «Օսկոլկի» ամսագրում։

1899 թվականին պատմվածքում կատարվել էին լուրջ փոփոխություններ, մինչ Չեխովը այն կուղարկեր հրապարակիչ Մարքսին, ով այդ ժամանակ պատրաստում էր գրողի շարադրանքների լրիվ հավաքածուն։ Գլխավոր հերոսը սրախոսից վերածվում է քաղաքակիրթ երիտասարդի, ինչին համապատասխան պատմվածքը դառնում է ավելի զսպված։ Այն ունեցավ ուրիշ հանգուցալուծում՝ Նադյայի հետ ամուսնանալու փոխարեն, հերոսը հեռացավ քաղաքից և այլևս չվերադարցավ նրա մոտ։

Քննադատները ուշադրություն են դարձրել պատմվածքին Մարքսի հրապարակումից։ Աստվածաբան Վվեդենսկիին հետաքրքրում էր մի հարց, թե ինչու՞ էր գլխավոր հերոսը ստիպում տառապել ուրիշ մարդու։ Անգել Բոգադանովիչը նշել էր պատմվածքի գրական նրբագեղությունը, որն առաջանում է կարդացողի մոտ։

1966 թվականին ռեժիսոր Անդրեյ Սմիրնովի կողմից պատմվածքը էկրանավորվել է կարճամետրաժ ֆիլմով։ Գլխավոր դերերում մարմնավորել էին Նիկիտա Միխալկովը և Նոննա Տարանտևան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Московские ведомости», 1900, № 270, 30 сентября
  2. «Мир божий», 1900, № 11, стр. 92—93

Գրականություն խմբագրել

Чехов А. П. Шуточка // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.