Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատալ (այլ կիրառումներ)

Կատալ (նշանակումը՝ կատ, kat), կատալիզատորի ակտիվության չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Այս չափման միավորը երկար ժամանակ օգտագործվել է, սակայն պաշտոնապես ընդունվել է ՍԻ համակարգ միայն 1999 թվականին։

Եթե կատալիզատորի ներկայությունը ավելացնում է քիմիական ռեակցիայի արագությունը մեկ մոլով վայրկյանում, ապա տվյալ կատալիզատորի տվյալ քանակը հավասար է մեկ կատալի։

1 կատ = մոլ / վ