Կատալիզատորի կրողներ, կատալիզելու հատկությամբ չօժտված կամ պակաս օժտված նյութեր, որոնք մեծացնում են իրենց վրա տեղակայված (նստեցված) կատալիզատորի ակտիվությունը։ Լինում են արհեստական (ակտիվացած ածուխ, սիլիկահել, մագնեզիումի օքսիդ, ապակի, ալյումահել և այլն) և բնական (կավեր, պեմզա, ասբեստ, դիատոմիտ և այլն)։ Կրողը պրոցեսի ընթացքում պահպանում է իր կայունությունը, կարող է ազդել կատալիզատորի ընտրողականության վրա, մեծացնել նրա ակտիվ գործունեության ժամանակամիջոցը, բարձրացնել կայունությունը ջերմաստիճանի և թույների նկատմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 283