Կավատուհի (նկար)

Յան Վերմեերի նկարը

«Կավատուհի» (հոլ.՝ De koppelaarster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1656 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 143 × 130 սմ։

Կավատուհի
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1656
բարձրություն143 սանտիմետր
լայնություն130 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
կայք
Ծանոթագրություններ
 The procuress by Johannes Vermeer Վիքիպահեստում

Այսօր «Կավատուհի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Դրեզդենի պատկերասրահում (Դրեզդեն, Գերմանիա

Նկարագիր խմբագրել

Կտավում հեղինակը ներկայացրել է ամենայն հավանականությամբ հասարակաց տան տեսարան[2]։

Նկարի անվանումն, ըստ էության, վերաբերում է խորամանկորեն ժպտացող սևազգեստ միանձնուհուն[3]։ Նրանից ձախ գտնվող մարդը, որի գլխին սև բերետ է, իսկ ձեռքին՝ գարեջրի գավաթ, ամենայն հավանականությամբ նկարի հեղինակն է՝ Վերմեերը[4]։ Կարմիր բաճկոնակով զինվորը նստած կնոջ ափի մեջ է նետում մետաղադրամը, իսկ մյուս ձեռքով բռնել է վերջինիս կուրծքը։ Ճաղաշարքին նետած է կոլորիտային զարդանախշերով կարպետը, որի վրա վեստերվալդյան կերամիկայից ծավալային սափոր է տեղադրված։ Այդ արևելյան գորգը, հնարավոր է, բերվել է Ուշաքից[5]։ Գորգի վրա փռած վերարկուն Վերմեերը նկարել է ավելի ուշ։

Պատմություն խմբագրել

«Կավատուհի» ստեղծագործությունը վաճառվել է 1696 թվականին Ամստերդամում՝ աճուրդի ժամանակ. այդ պահին նկարը կոչվում էր «Ուրախ ընկերների սենյակը»։ Մինչև 1741 թվականը նկարը գտնվել է չեխական Դուխցով քաղաքում՝ Վալդշտեյնի հավաքածուում, որից հետո այն ձեռք է բերում Սաքսոնիայի կուրֆյուրստ Ավգուստ III-ը։ 1980 թվականին այն ցուցադրվել է Հին թանգարանում[6]։ Այսօր այն ցուցադրվում է Դրեզդենի պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/242328
  2. Mieke Bal, Bryan Gonzales. The Practice of Cultural Analysis: Exposing Interdisciplinary Interpretation, Stanford University Press, 1999, p. 50.
  3. Binstock, p. 224.
  4. «The Procuress: Evidence for a Vermeer Self-Portrait» Retrieved September 13, 2010
  5. Onno Ydema (1991) Carpets and their Datings in Netherlandish Paintings, 1540—1700, p. 43, 44, 145. ISBN 90-6011-710-7
  6. Liedtke, Walter; Michiel C. Plomp and Axel Ruger (2001) Vermeer and the Delft School. New Haven and London: Yale University Press. pp. 372, 374. ISBN 0-87099-973-7.

Գրականություն խմբագրել

  • Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 978-0-87099-973-4.
  • Wheelock, Arthur K., Jr., Johannes Vermeer, 1995, New Haven: Yale University Press, 0-300-06558-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կավատուհի (նկար)» հոդվածին։