Կասպեր Դոլբերգ (դան․՝ Kasper Dolberg, հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2], Սիլքեբորգ, Aarhus County, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Կասպեր Դոլբերգ
Kasper Dolberg
Դոլբերգը Այաքսի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kasper Dolberg Rasmussen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Սիլքեբորգ, Aarhus County, Դանիա
Հասակ 187 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 25
Պատանեկան կարիերա
2005-2010 Դանիա Ֆոել
2010-2015 Դանիա Սիլկեբորգ
2015-2016 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Դանիա Սիլկեբորգ 0 (0)
2016-ներկա Նիդերլանդներ Այաքս 52 (22)
Ազգային հավաքական
2013 Դանիա Դանիա Մ16 7 (1)
2013-2014 Դանիա Դանիա Մ17 8 (5)
2015 Դանիա Դանիա Մ19 8 (2)
2016-ներկա Դանիա Դանիա Մ21 2 (1)
2016-ներկա Դանիա Դանիա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Այաքս խմբագրել

Դոլբերգը Սիլկեբորգի ակադեմիայի սան է։ 2015 թվականի հունվարի 5-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[4]՝ ակումբին միանալով 2014-15 մրցաշրջանից հետո[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 17-ին՝ Սիլկեբորգի կազմում փոխարինման մտնելով Բրոնդբյուի դեմ խաղում[6]։ 2016 թվականի մայիսի 13-ին դանիացին երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2021 թվականը[7][8]։ Առաջին հանդիպումը ակումբի կազմում Դոլբերգը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 26-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի ՊԱՕԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[9]։ Օգոստոսի 13-ին՝ Ռոդայի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[10]։ Սեպտեմբերի 24-ին դանիացին դուբլ ձևակերպեց Զվոլեի դեմ խաղում՝ օգնելով Այաքսին հաղթել 5-1 հաշվով[11]։ Նոյեմբերի 20-ին Դոլբերգը հետ-տրիկ ձևակերպեց ՆԵԿ Նեյմեգենի դեմ խաղում[12]։ 2017 թվականի փետրվարի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ Իր առաջին մրցաշրջանում Դոլբերգը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[14]։ Նա ճանաչվեց Այաքսի և Նիդերլանդների առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[15][16], իսկ Այաքսը հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ[17][18], որտեղ 2-0 հաշվով պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին[19][20]։

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դոլբերգը 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նիդերլանդների գավաթի Սխեվենինգենի դեմ խաղում՝ օգնելով Այաքսին հաղթել 5-1 հաշվով[21]։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ֆեյենորդի դեմ խաղում՝ փոխարինման մտնելով հանդիպման 65-րդ րոպեին[22]։ 2017-18 մրցաշրջանում Դոլբերգը կորցրեց իր մշտական տեղը Այաքսի մեկնարկային կազմում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 30 խաղերում[23]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դոլբերգը ներկայացրել է Դանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Դանիայի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 11-ին՝ փոխարինման մտնելով Ղազախստանի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունիսի 10-ին՝ կրկին Ղազախստանի դեմ խաղում[25][26]։ 2018 թվականի մայիսին Դոլբերգը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[27][28]։ Առաջնությունում նա մասնակցեց միայն Ֆրանսիայի դեմ հանդիպմանը[29][30], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[31][32]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[33][34]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սիլկեբորգ 2014–15 Սուպերլիգա 3 0 0 0 3 0
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 29 16 2 0 17 7 48 23
2017–18 23 6 3 3 4 0 30 9
Ընդհանուր 52 22 5 3 21 7 78 32
Կարիերայի ընդհանուր 55 22 5 3 21 7 81 32

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[35]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 3 1
2018 3 0
Ընդհանուր 7 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 10, 2017 Կենտրոնական մարզադաշտ, Ալմաթի, Ղազախստան   Ղազախստան 3–1 3–1 ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Այաքս

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Denmark - K. Dolberg - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Ajax contracteert Dolberg». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Ajax legt 'buitengewoon talent' Dolberg vast». www.vi.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Silkeborg IF - Bröndby IF, May 17, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Contractverlenging Kasper Dolberg». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Ajax breekt contract met talent Dolberg open». www.vi.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Ajax Amsterdam - PAOK Thessaloniki, Jul 26, 2016 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Aug 13, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Ajax Amsterdam - PEC Zwolle, Sep 24, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Ajax Amsterdam - NEC Nijmegen, Nov 20, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  13. «Ajax Amsterdam - Sparta Rotterdam, Feb 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Kasper Dolberg | Football Stats | Ajax | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  15. 15,0 15,1 «Kasper Dolberg is talent of the year in Ajax - Ronaldo.com». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  16. 16,0 16,1 «Dolberg named Eredivisie talent of the year - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  17. UEFA.com. «UEFA Europa League - Ajax-Man. United». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  18. «Ajax 0-2 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  19. «Ajax Amsterdam - Manchester United, May 24, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  20. 20,0 20,1 Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  21. «SVV Scheveningen - Ajax Amsterdam, Sep 20, 2017 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  22. «Feyenoord Rotterdam - Ajax Amsterdam, Oct 22, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  23. «Kasper Dolberg | Football Stats | Ajax | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  24. «Denmark - Kazakhstan, Nov 11, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  25. «Kazakhstan - Denmark, Jun 10, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  26. «Very nice! Danes get past Kazakhstan in World Cup qualifier». cphpost.dk (DK). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  28. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  29. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Kasper DOLBERG - Kasper Dolberg - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  30. Glendenning, Barry (2018 թ․ հունիսի 26). «Denmark 0-0 France: World Cup 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  31. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  32. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  33. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  34. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  35. 35,0 35,1 «Kasper Dolberg». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  36. «Dolberg in Denemarken uitgeroepen tot Talent van het Jaar». FCUpdate.nl (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպեր Դոլբերգ» հոդվածին։