Կառուցվածք (փիլիսոփայություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառուցվածք (այլ կիրառումներ)

Կառուցվածք, ստրուկտուրա (լատ.structura), որևէ ամբողջի մասերի կապի կամ դասավորության եղանակ։ Փիլիսոփայության մեջ՝ որոշակի բովանդակության ներքին կազմակերպվածության եղանակ, նեղ և հատուկ իմաստով՝ համակարգված օբյեկտի առարկայական տարրերի միջև հարաբերությունների ամբողջությունը, որը համեմատաբար ինքնուրույն կերպով որոշում է նրա բնույթը (տես՝ Համակարգ)։ Կառուցվածքի, որպես հարաբերությունների համակարգի, հարաբերական անկախությունը իրական է այն չափով, որքանով համակարգային օբյեկտի տարրերը կարող են դիտարկվել ուղղակի որպես հարաբերությունների կամ ֆունկցիաների կրողներ։ Դա էլ հնարավոր է դարձնում Կառուցվածքի հետազոտումը տարրերի որոշակիությունից վերանալով։ Ընդ որում, սովորաբար ցանկալի է համարվում Կառուցվածքի ներկայացումը այնպիսի վերացարկված ձևով, որը թույլ է տալիս ձևական, տրամաբանական-մաթեմատիկական մեթոդների կիրառումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 273