Կառլոս Մարկոսյան

հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կառլոս Հայկի Մարկոսյան (հունիսի 8, 1915(1915-06-08), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 17, 2002(2002-01-17), Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։

Կառլոս Մարկոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1915 հուլիսի 8
Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունվարի 17, 2002(2002-01-17) (տարիքը 86)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգիչ
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Կենսագրություն խմբագրել

Կառլոս Մարկոսյանը ծնվել է Երևանում։ Դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, այնուհետև՝ «Սովետական արվեստ» ամսագրի երաժշտության բաժնի պատասխանատուն։ Հեղինակել է հայկական երաժշտությանն ու երաժիշտներին նվիրված բազմաթիվ մեծ նշանակություն ունեցող հոդվածներ[1]։ Կառլոս Մարկոսյանի կինը՝ Վիոլետա Թորոսյանը, բալետի պարուհի էր, երկար տարիներ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետային խմբի վարիչն է եղել։ Ունեցել է երկու դուստր՝ Գոհար Մարկոսյան-Կասպերը և Հասմիկ Մարկոսյանը[2]։

Ֆիլմեր խմբագրել

1986-1987 թվականներին նկարահանվել է մի քանի ֆիլմերում։

Ներկայացումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

1986 թվականիին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Մահը խմբագրել

Մահացել է 2002 թվականին, Երևանում[4]։

Երկեր խմբագրել

  • Маркосян Карлос Гайкович. Гоар Галачян [Нар. арт. АрмССР Гос. академ. театра оперы и балета им. А. Спендиарова]. Ер., Арм. театр. о-во[5].

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Կառլոս Մարկոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  2. «Հասմիկ Մարկոսյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  3. «День бумажного змея 1986 - скачать бесплатно через торрент в хорошем качестве. Без регистрации». www.kinovit.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  4. Մարկոսյան Կառլոս Հայկի
  5. «Маркосян, Карлос Гайкович - Гоар Галачян : [Нар. арт. АрмССР Гос. академ. театра оперы и балета им. А. Спендиарова] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.