Կապուչինո[1] (/ˌkæpᵿˈn/ ( ), իտալ.՝ cappuccino՝ կապուցին), իտալական խոհանոցի սրճային ըմպելիք, էսպրեսոյի հիման վրա՝ դրան փրփրեցված կաթ ավելացնելով։

Կապուչինո
cappuccino
Տոկիոյում մատուցված կապուչինո
Ծագման երկիրԻտալիա Իտալիա
Տարածված երկրներԵվրոպա, Հյուսիսային Ամերիկա
Բաղադրամասերէսպրեսո
կաթ
փրփրացված կաթ
 Cappuccino Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըմպելիքի անվանման ծագումը կապված է այն հանգամանքի հետ, որ 17-րդ դարում Եվրոպայում կապուցինների (կնգուղակիր կաթոլիկ վանականների) միաբանության անվանումը ծառայում էր մասնավորապես այդ միաբանության վանականների փարաջայի բնորոշիչ գույնը (կարմրաշագանակագույն) մատնանշելու համար[2], 18-րդ դարում այդպես սկսեցին անվանել նաև այն սրճային ըմպելիքը, որը պատրաստվում էր ձվի դեղնուցից և սերուցքից, որն սկսեցին պատրաստել Ավստրիայում (գերմ.՝ Kapuziner): Ըմպելիքի անվանման իտալական ձևը՝ cappuccino-ն, ձևավորվում է միայն 20-րդ դարից։

Պատրաստում խմբագրել

Իտալական դասական ըմպելիքը պատրաստվում է հետևյալ բաղադրատոմսով. կերամիկական բաժակի մեջ սուրճի սարքից լցվում է մեկ բաժին էսպրեսո, ինչից հետո բաժակի մեջ լցվում է գոլորշու վրա տաքացված և փրփրեցված կաթ։ Երբեմն կաթն էսպրեսոյի վրա լցնելիս բարմենը հատուկ շարժումներով գեղեցիկ պատկերներ է ստեղծում ըմպելիքի մակերեսային հատվածում, այդպիսի տեխնիկան կոչվում է «լատտե-արտ»։ Էսպրեսոյի քանակը, կաթի ջերմաստիճանը, նրա կոնսիստենցիան և համաչափությունը շատ կարևոր են լավ կապուչինո ստանալու համար։ Ըմպելիքի հիմքը կաթի և էսպրեսոյի հարաբերակցության վրա է դրված՝ 5-ը 1-ի նկատմամբ։ Փրփրեցված կաթի տեքստուրան պետք է լինի մանր դիսպերացված և ապակյա մակերևույթին նմանվող, իսկ ջերմաստիճանը պետք է լինի 60-65 °C-ի սահմաններում։ Տվյալ ջերմաստիճանին հասնելու դեպքում՝ կաթի մեջ տեղի է ունենում լակտոզի ճեղքում՝ գլյուկոզի և գալակտոզի, ինչը կաթը քաղցրացնում է։

Ավանդական կապուչինոն մատուցվում է համեմատաբար տաքացրած կերամիկական բաժակի մեջ՝ 210 մլ-ից ոչ ավելի ծավալով։ Իտալիայում կապուչինոն մատուցվում է հատուկ բաժակով՝ տացցայով, որն իր ձևով հիշեցնում է բռնակով ճաշաման։ Տացցան միշտ պատրաստվում է հաստ պատերով կերամիկայից։ Ինչպես և էսպրեսոյի դեպքում. կապուչինոյի բաժակը ևս պետք է լինի որոշ չափով տաքացված, այդ իսկ պատճառով սրճարաններում այդ բաժակները գտնվում են սուրճի սարքերի մեջ, որոնք ջեռուցվում են բոյլերների տաքությամբ։ Իտալիայում կապուչինոն սովորաբար խմում են նախաճաշին՝ բուլկու[3] հետ միասին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Pope beatifies 'father of cappuccino'». BBC News. 2003 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Cappuccino». etymonline.com.
  3. «The history of cappuccino - Frati Lucca's Cappuccino». Frati Lucca's Cappuccino (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Шомер, Дэвид С. Кофе эспрессо. Руководство для профессионалов. — М.: «Гурмэ Стайл», 2007. — 176 с. — ISBN 978-5-9900376-1-8

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ կապուչինո Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապուչինո» հոդվածին։