Կապույտ ակարա
Կապույտ ակարա
Կապույտ ակարա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Պերկեսազգիներ (Perciformes)
Ընտանիք Ցիքլայիններ (Cichlidae)
Ցեղ Andinoacara
Տեսակ Կապույտ ակարա (A. pulcher)
Միջազգային անվանում
Andinoacara pulcher
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ
Կապույտ ակարա
Կապույտ ակարա
Կապույտ ակարա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Պերկեսազգիներ (Perciformes)
Ընտանիք Ցիքլայիններ (Cichlidae)
Ցեղ Andinoacara
Տեսակ Կապույտ ակարա (A. pulcher)
Միջազգային անվանում
Andinoacara pulcher
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կապույտ ակարա (լատին․՝ Andinoacara pulcher) ցիխլիդների ընտանիքին պատկանող, ճառագայթալողակ ձկների տեսակ[1]։

Ծագում խմբագրել

Բնակվում են փոքր ջրամբարներում չհոսող ջրում և Կոլումբիայի, Պանամայի, Վենեսուելայի հյուսիսային մասում և Տրինիդադ կղզիում։

Բնութագիր խմբագրել

Այս ձկների բերանը փոքր է և դունչը սուր է, քան ցիխլիդների ցեղինը(Cichlasoma)։ Մարմնի կողմնային հատվածները սեղմված է, ճակատը ուռուցիկ է։ Կապույտ ակարան բաց մոխրագույն գույնի է, տեղ-տեղ երկնագույն, լայնակի մուգ բծերով։ Աչքի և այտի միջև անցնում է լայնակի մուգ բիծ։ Մեջքի լողաթևերին կան վառ կարմիր բծեր։ Գլխի և խռիկային հատվածում կան բազմաթիվ ալմաստագույն փայլուն կետեր։ Այս գույնը պահպանվում է ձվադրման ժամանակամիջոցից դուրս։ Սեռական տարբերությունները ոչ խիստ է արտահայտված, այնուամենայնիվ նկատելի են, չափահաս արուների նշան հանդիսանում է ողնաշարի և սրբանային լողաթևերի սուր ծայրերը, մինչ դեռ էգ տեսակների մոտ դրանք կլորացված են։ Այս ձուկը ակվարիումում մեծանում է մինչև 15 սմ։

Խնամակալում խմբագրել

Այս ձկների համար ակվարիումի երկարությունը պետք է հասնի 80 սմ-ի, չափավոր տնկված բույսերով, խոշոր քարերով, ջրասույզ ծառաբնով, թաքստոցովև լողալու համար ազատ տարածքով։ Բույսերը պետք է տնկել փոքրիկ խեղենման կճուճիկներում։ Ջրի քիմիական կազմի մեջ այս ձուկը ոչ պահանջկոտ է, օպտիմալ ջերմաստիճանը՝ 24 °C։

Կերակուր խմբագրել

Հետապնդում է տարբեր մանր անասնակերերի, հիմնականում սնվում է որդերով ու միջատներով։ Ուտում է նաև չոր սնունդ, այդ թվում՝ հաց։

Բուծում խմբագրել

Սեռահասունությունը տևում է 8-10 ամիս։ Ծնողները հոգ են տանում իրենց իրենց սերնդի մասին։ Բեղնավորությունը 300-500 ձկնկիթ, խոշոր էգերի մոտ՝ 1000 և ավելի։ Т և dH ինկուբացիոն շրջանը տևում է 3-8 գիշեր ու ցերեկ, իսկ 4 օր հետո սկսում է սնուցելով մեծացնել ստարտային անասնակերով՝ անվակրով, կլոր որդերով և այլն։

Համատեղելիություն խմբագրել

Բավականին խաղաղասեր է և հանգիստ, սակայն մեծանալու հետ զուգընթաց ակարները դառնում են ագրեսիվ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Phylogeny of the Neotropical cichlid fish tribe Cichlasomatini (Teleostei: Cichlidae) based on morphological and molecular data, with the description of a new genus. Journal of Zoological Systematics and Evolutionary Research. Volume 47 Issue 3, Pages 234 - 247." [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ ակարա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ ակարա» հոդվածին։