Կապարով թունավորում, մետաղներով թունավորման տեսակ, որի պատճառն օրգանիզմում հայտնված կապարն է[2] Գլխուղեղն ամենազգայունն է կապարի ազդեցության նկատմամբ[2]։ Ախտանշանները ներառում են ցավ որովայնում, փորկապություն, գլխացավեր, գրգռականություն, հիշողության հետ խնդիրներ, անպտղություն և ծակծկոցներ ձեռքերում ու ոտքերում[3]։ Այն առաջացնում է անհայտ ծագման մտավոր անկարողության գրեթե 10%-ը և կարող է հանգեցնել վարքագծային խանգարումների[2]։ Ազդեցություններից որոշներն անդառնալի են[2]։ Ծանր դեպքերում կարող են առաջանալ սակավարյունություն, ցնցումներ, կոմա և մահ[2][3]։

Կապարով թունավորում
Տեսակհիվանդության կարգ
Պատճառկապար[1] և lead compound?
Հիվանդության ախտանշաններհոգնածություն[1], գերճնշում[1], eye irritation?[1], երիկամախտություն[1], ուղեղախտություն[1], լուծանք[1], դող[1], Burton line?[1], սակավարյունություն[1], խոթ[1], որովայնային ցավ[1], փորկապություն[1], թերսնուցում[1], մարմնի քաշի կորուստ[1], անորեքսիա[1], facial pallor?[1] և Անքնություն[1]
ՀետևանքBurton line?
Վնասում էՄարդու աչք[1], լնդեր[1], արյուն[1], երիկամ[1], կենտրոնական նյարդային համակարգ[1], մարսողական համակարգ[1] և մարդ[1]
ԲուժաքննությունBlood lead level?
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9984.9
ՀՄԴ-10T56.0
 Lead poisoning Վիքիպահեստում

Կապարի հետ շփումը կարող է տեղի ունենալ աղտոտված օդի, ջրի, փոշու, սննդի, սպառման ապրանքների միջոցով[2]։ Երեխաներն ավելի վտանգված են, քանի որ նրանք ավելի շատ են հակված բերանը տանել տարբեր առարկաներ, ինչպիսիք են կապարային ներկեր պարունակող առարկաները, և կլանել կապարի ավելի մեծ քանակներ[2]։ Աշխատավայրում կապարի հետ շփումը, որպես թունավորման պատճառ, բավականին տարածված է որոշակի ռիսկեր պարունակող աշխատանք կատարող մեծահասակների մոտ[4]։ Ախտորոշումն իրականացվում է արյան մեջ կապարի պարունակության որոշման միջոցով[2]։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեծահասակների համար արյան մեջ կապարի պարունակության վերին մակարդակ է սահմանել 10 մկգ/դլ (10 մկգ/100 գ), իսկ երեխաների համար՝ 5 մկգ/դլ[5][6]։ Կապարի պարունակության բարձրացումը կարելի է նաև նկատել էրիթրոցիտներում փոփոխությունների կամ ռենտգեն նկարի վրա ոսկրերում խիտ գծերի առաջացման շնորհիվ[7]։

Կապարով թունավորումը կարելի է կանխել[2]։ Կանխարգելումը ներառում է անհատական գործողություններ տանը, օրինակ կապար պարունակող առարկաներից ձերբազատվելը[8], գործողություններ աշխատավայրում, օրինակ օդափոխության և մշտադիտարկման լավացումը[9], և համազգային քաղաքականության մշակում, օրինակ՝ ներկերում և բենզինում կապարի պարունակությունն արգելող օրենքների ընդունումը, ջրում կամ հողում թույլատրելի մակարդակների նվազեցումը, աղտոտված հողի մաքրման աշխատանքների իրականացումը[2][7]։ Բուժման հիմնական մեթոդներն են կապարի աղբյուրի հեռացումը և խելատային թերապիան, որն իրենից ներկայացնում է կապարը կապելու հատկությամբ օժտված դեղամիջոցների օգտագործումը, ինչի միջոցով այն կարող է դուրս բերվել օրգանիզմից[7]։ Երեխաների մոտ խելատային թերապիան ցուցված է, երբ արյան մեջ կապարի պարունակությունը 40–45 մկգ/դլ-ից բարձր է[7][10]։ Օգտագործվող դեղամիջոցներից են դիմերկապրոլը, երկնատրիում կալցիումի էդետատը և սուկցիմերը[4]։

2016 թ. կապարը հանդիսացել է 540.000 մահերի պատճառը, որոնք հիմնականում տեղի են ունեցել զարգացող երկրներում[2] Աղքատներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում[2]։ Կապարին է բաժին ընկնում համաշխարհային հիվանդացության 0.6% -ը[8]։ Մարդիկ հազարավոր տարիներ շարունակ հանքարդյունահանել և օգտագործել են կապարը[7]։ Կապարով թունավորման ամենավաղ նկարագրությունը թվագրված է մ.թ.ա. 2000 թվականին[7], մինչդեռ կապարի օգտագործման սահմանափակմանն ուղղված ջանքերը՝ առնվազն 16-րդ դարում[8]։ 1970-ական թվականներին, երբ հաստատվեց, որ կապարի համար անվտանգ շեմ գոյություն չունի, սկիզբ առան մտահոգությունները փոքր քանակներով կապարի հետ շփման վերաբերյալ[2][7]։

Դասակարգում խմբագրել

Սովորաբար «կապարով թունավորումը» կամ «կապարային ինտոքսիկացիան» սահմանվում է որպես առողջությանը հասցված մեծ վնասով ուղեկցվող շփում կապարի մեծ քանակների հետ[11]։ Թունավորումն ախտանշանների համալիր է, որն առաջանում է թունավոր ազդակի հետ միջին կամ բարձր աստճանի շփման հետևանքով, իսկ թունավորությունն (տոքսիկությունը) ազդեցությունների ավելի լայն սպեկտր է, որը ներառում է նաև ենթակլինիկական ազդեցությունները (որոնք չեն հանգեցնում ախտանշանների զարգացմանը)[12]։ Այնուամենայնիվ, մասնագետները հաճախ «կապարով թունավորումը» կամ «կապարային ինտոքսիկացիան» օգտագործում են որպես փոխադարձաբար փոխարինող արտահայտություններ, իսկ պաշտոնական աղբյուրները միշտ չէ, որ կապարի ազդեցության ախտանշանների մասին խոսելիս օգտագործում են «կապարով թունավորում» արտահայտությունը[12]։ Արյան մեջ և հյուսվածքներում կապարի քանակը, ինչպես նաև նյութի հետ շփման տևողությունը պայմանավորում են նրա թունավորությունը[13]։ Կապարով թունավորումը կարող է լինել սուր (ուժեղ ազդեցություն կարճ ժամանակում) և քրոնիկ (քիչ քանակով կրկնվող երկարատև ազդեցությունը), սակայն վերջինն ավելի հաճախ է հանդիպում[14]։ Կապարի ազդեցության ախտորոշումն ու բուժումը հիմնված են արյան մեջ կապարի քանակի վրա, չափվում են արյան դեցիլիտրերում կապարի միկրոգրամներով (μg/dL)։ Կիրառելի են նաև մեզում կապարի քանակները, սակայն ավելի հազվադեպ։ Քրոնիկ ազդեցության պարագայում կապարն իր ամենաբարձր կոնցենտրացիան տեղակայում է լյարդում, ապա երիկամներում։ Եթե բժիշկն իրականացնում է արտազատման սադրիչ թեստ կամ «խելատացման թեստ», մեզից, այլ ոչ թե արյունից ստացված տվյալն է հմուտ մասնագետին ներկայացնում կապարով ախտահարման ճշգրիտ պատկերը[15]։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում են, որ անհանգստանալու առիթ է արյան մեջ կապարի 10 μg/dL կամ ավելի բարձր պարունակությունը, սակայն կապարի ավելի ցածր կոնցենտրացիաները նույնպես ունակ են խաթարել զարգացումը և ընդհանրապես վնասակար ազդեցություն ունենալ, քանի որ գոյություն չունի կապարի անտանգ կոնցենտրացա[16][17]։ Հեղինակավոր կազմակերպությունները, ինչպիսին է Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան, կապարով թունավորումը սահմանում են արյան մեջ կապարի 10 μg/dL և ավելի կոնցենտրացիան[18]

Կապարը կարող է մի շարք միացություններ ձևավորել և միջավայրում առկա է տարբեր ձևերով[19]։ Կապարով թունավորման առանձնահատկությունները կարող են տարբերվել՝ կախված նյութի [օրգանական] (ածխածին պարունակող) կամ անօրգանական բնույթից[20]։ Օրգանական կապարով թունավորումն այժմ շատ հազվադեպ է հանդիպում, քանի որ բոլոր երկրներն ընդհանրապես արգելել են կապարացված բենզինի (կապարի միացությունները՝ որպես բենզինի հավելումներ), սակայն նման միացություններ դեռևս օգտագործվում են արդյունաբերական պայմաններում[20]։ Կապարի օրգանական միացությունները, որոնք կարող են թափանցել մաշկով և շնչուղիներով, առավելապես ախտահարում են [կենտրոնական նյարդային համակարգ]ը[20]։

Ախտանշանները խմբագրել

 
Symptoms of lead poisoning.

Կապարային թունավորումն առաջացնում է բազմաթիվ ախտանշաններ և գանգատներ, որոնք կարող են տարբերվել՝ անհատական առանձնահատկություններից և կապարի ազդեցության տևողությունից կախված[21][22]։ Ախտանշանները սպեցիֆիկ չեն և կարող են աննշան լինել, և արյան մեջ կապարի բարձր պարունակությամբ անհատը կարող է ընհանրապես ախտանշան չունենալ[23]։ Ախտանշանները սովորաբար զարգանում են շաբաթների և ամիսների ընթացքում, քանի որ քրոնիկ ազդեցության ընթացքում կապարը կուտակվում է օրգանիզմում, բայց, կարճատև, ինտենսիվ ազդեցությունը հանգեցնում է սուր ախտանշանների դրսևորման[24]։ Կապարի օրգանական միացություններն ավելի թունավոր են, քան անօրգանական միացությունները, քանի որ դրանք ճարպալույծ են, և դրանց ազդեցության ախտանշաններն ավելի սուր են զարգանում[25]։ Կապարի օրգանական միացություններով թունավորումը հիմնականում ուղեկցվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման նշաններով, ինչպիսիք են անքնությունը, դելիրիումը, ճանաչողական ախտահարումը, սթրեսը, դողը, զգայապատրանքները և ցնցումները[20]։

Մեծահասակների և երեխաների մոտ ախտանշանները կարող են տարբեր լինել։ Մեծահասակների մոտ հիմնական ախտանշաններն են գլխացավը, որովայնի ցավը, հիշողության կորուստը, երիկամային անբավարարությունը, տղամարդկանց չբերությունը, վերջույթների թուլությունը, ցավը կամ ծակծկոցը[26]։

Մեծահասակների մոտ կապարով թունավորման վաղ ախտանշանները հաճախ սպեցիֆիկ չեն և ներառում են դեպրեսիա, ախորժակի բացակայություն, ընդհատվող ցավ որովայնում, սրտխառնոց, լուծ, փորկապություն, և մկանացավ[27]։ Այլ ախտանշաններից են թուլությունը, հոգնածությունը, լիբիդոյի նվազումը, քնի խանգարումները[21]։ Բերանում տարօրինակ համը և անձի փոփոխությունները նույնպեղ վաղ ախտանշաններից են[28]։

Մեծահասակների մոտ ախտանիշները կարող են առաջանալ 40 μg/dL-ից բարձր մակարդակներում, սակայն ավելի հավանական է, որ ի հայտ գան 50–60 μg/dL բարձր կոնցենտրացիաներում[21]։ Երեխաների մոտ ախտանիշներն առաջանում են 60 μg/dL կոնցենտրացիայում[8]։ Այնուամենայնիվ, կապարի մակարդակները, որոնցում առաջանում են ախտանշաններ, հիմնականում կախված են յուրաքանչյուր անհատի առանձնահատկություններից[29]։ Արյան մեջ կապարի՝ 25-ից 60 μg/dL կոնցենտրացիաների միջակայքում կարող են ունենալ հոգենյարդաբանական ազդեցություններ, ինչպիսիք են ռեակցիայի ժամանակի երկարումը, գրգռականությունը, կենտրոնացման դժվարացումը, ինչպես նաև շարժողական նյարդային անցանելիությունը և գլխացավը[30]։ Սակավարյունությունը կարող է առաջանալ արյան մեջ կապարի՝ 50 μg/dL և ավելի կոնցենտրացիաների պարագայում[27] Մեծահասակների մոտ որովովայնի ցավը, ներառյալ նոպայաձև ցավը կամ ցավի պարոքսիզմը կարող է ի հայտ գալ արյան մեջ կապարի՝ 80 μg/dL-ից բարձր կոնցենտրացիայի դեպքում[22]։ Մեծահասակների մոտ արյան մեջ կապարի՝ 100 μg/dL և ավելի կոնցենտրացիաների դեպքում առաջացող ախտանշանները ներառում են դաստակի անկում և ոտնաթաթի անկում (նեյրոպաթիայի հետևանքով) և էնցեֆալոպաթիայի նշաններ (գլխուղեղի այտուցով ուղեկցվող վիճակ), ինչպիսիք են դելիրիումը, կոման, ցնցումները, գլխացավը (որոնք հանդիպում են նաև ներգանգային ճնշման բարձրացման ժամանակ)[31]։ Երեխաների մոտ էնցեֆալոպաթիայի նշանները ներառում են տարօրինակ վարքագիծ, կոորդինացիայի խանգարում, ապատիա, ի հայտ են գալիս արյան մեջ կապարի 70 μg/dL և ավելի կոնցենտրացիաների դեպքում[31]։ Ե՛վ մեծահասակների, և՛ երեխաների մոտ ախտանշանների բացակայությունը հազվադեպ հանդիպող երևույթ է արյան մեջ կապարի 100 μg/dL-ը գերազանցող կոնցենտրացիաների դեպքում[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0368.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 «Lead poisoning and health». WHO. 2016 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 «Lead Information for Workers». CDC. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 Gracia, RC; Snodgrass, WR (2007 թ․ հունվարի 1). «Lead toxicity and chelation therapy». American Journal of Health-System Pharmacy. 64 (1): 45–53. doi:10.2146/ajhp060175. PMID 17189579.
  5. «Advisory Committee On Childhood Lead Poisoning Prevention (ACCLPP)». CDC. 2012 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  6. The Code of Federal Regulations of the United States of America (անգլերեն). U.S. Government Printing Office. 2005. էջ 116. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Dapul, H; Laraque, D (2014 թ․ օգոստոս). «Lead poisoning in children». Advances in Pediatrics. 61 (1): 313–33. doi:10.1016/j.yapd.2014.04.004. PMID 25037135.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Needleman, H (2004). «Lead poisoning». Annual Review of Medicine. 55: 209–22. doi:10.1146/annurev.med.55.091902.103653. PMID 14746518.
  9. «Lead Information for Employers». CDC. 2013 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  10. «What Do Parents Need to Know to Protect Their Children?». CDC. 2012 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Grant (2009) p. 785
  12. 12,0 12,1 Guidotti, TL; Ragain, L (2007). «Protecting children from toxic exposure: three strategies». Pediatric Clinics of North America. 54 (2): 227–35, vii. CiteSeerX 10.1.1.533.907. doi:10.1016/j.pcl.2007.02.002. PMID 17448358.
  13. Pearson, Schonfeld (2003) p. 369
  14. Trevor, Katzung, Masters (2007) p. 479
  15. Lowry, Jennifer A. (2010) ORAL CHELATION THERAPY FOR PATIENTS WITH LEAD POISONING Արխիվացված 2016-01-26 Wayback Machine. WHO
  16. Rossi E (2008 թ․ մայիս). «Low level environmental lead exposure--a continuing challenge». The Clinical Biochemist. Reviews. 29 (2): 63–70. PMC 2533151. PMID 18787644.
  17. Barbosa Jr, F; Tanus-Santos, JE; Gerlach, RF; Parsons, PJ (2005). «A Critical Review of Biomarkers Used for Monitoring Human Exposure to Lead: Advantages, Limitations, and Future Needs». Environmental Health Perspectives. 113 (12): 1669–74. doi:10.1289/ehp.7917. PMC 1314903. PMID 16330345.
  18. Ragan P, Turner T (2009 թ․ հուլիս). «Working to prevent lead poisoning in children: getting the lead out». JAAPA. 22 (7): 40–5. doi:10.1097/01720610-200907000-00010. PMID 19697571. S2CID 41456653.
  19. Grant (2009) p. 761
  20. 20,0 20,1 20,2 20,3 Kosnett (2007) p. 948
  21. 21,0 21,1 21,2 Karri SK, Saper RB, Kales SN (2008 թ․ հունվար). «Lead encephalopathy due to traditional medicines». Current Drug Safety. 3 (1): 54–9. doi:10.2174/157488608783333907. PMC 2538609. PMID 18690981.
  22. 22,0 22,1 22,2 Kosnett (2005) p. 825
  23. Mycyk, Hryhorczuk, Amitai (2005) p. 463
  24. Dart, Hurlbut, Boyer-Hassen (2004) p. 1426
  25. Timbrell, J.A., ed. (2008). «Biochemical mechanisms of toxicity: Specific examples». Principles of Biochemical Toxicology (4th ed.). Informa Health Care. ISBN 978-0-8493-7302-2.
  26. Pearce, JM (2007). «Burton's line in lead poisoning». European Neurology. 57 (2): 118–9. doi:10.1159/000098100. PMID 17179719.
  27. 27,0 27,1 Merrill, Morton, Soileau (2007) p. 860
  28. Patrick L (2006 թ․ մարտ). «Lead toxicity, a review of the literature. Part 1: Exposure, evaluation, and treatment». Alternative Medicine Review. 11 (1): 2–22. PMID 16597190.
  29. Bellinger DC (2004 թ․ ապրիլ). «Lead». Pediatrics. 113 (4 Suppl): 1016–22. doi:10.1542/peds.113.S3.1016. PMID 15060194.
  30. Kosnett (2006) p.240
  31. 31,0 31,1 Henretig (2006) p. 1314

Արտաքին հղումներ խմբագրել