Կաուտյալա դաստակերտ էստ․՝ Kautjala mõis, գերմ.՝ Kautel), քաղաքային նախկին դաստակերտ Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Ռաե շրջանում։

Կաուտյալա դաստակերտ

Պատմություն խմբագրել

Կաուտյալա դաստակերտը հիմնադրվել է XVII դարի վերջին, երբ այն առանձնացվել է Ռաե դաստակերտից։ Հիմնադրումից մինչև 1919 թ. ազգայնականացումը դաստակերտը պատկանել է Տալլին քաղաքին[1]։

Դաստակերտի գլխավոր շինությունը միհարկանի քարե շենք է, որ կառուցվել է 1850 թվականին[1]։ Տարտուի խճուղուց դեպի Կաուտյալա դաստակերտն էր ձգվում 1.8 կմ երկարությամբ ճանապարհ։

Դաստակերտի օժանդակ կառույցները հիմնականում գտնվել են գլխավոր մասնաշենքի կողքերին։ Վերջինիս շուրջը տարածվում էր ոչ մեծ այգի։

Ներկայումս Կաուտյալա դաստակերտը քիչ թե շատ պահպանել է իր սկզբնական տեսքը, իսկ օժանդակ շինությունները հիմնականում վերակառուցվել են։ Դաստակերտից արևելք գտնվող կառույցների մեծ մասը ներկայումս օգտագործվում է որպես ֆերմա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Kautjala mõis». Portaal "Eesti mõisad".

Արտաքին հղումներ խմբագրել