Կաշառակերություն, հասկացություն, որն ընդգրկում է երեք տեսակ հանցագործություն՝ կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը։ Կաշառք ստանալ է համարվում պաշտոնատար անձի՝ անձամբ կամ միջնորդի միջոցով նյութական արժեքներ (առարկաներ, դրամ) ընդունելը կամ գույքային շահ ձեռք բերելը որևէ անձից՝ նրա օգտին իր պաշտոնեական դիրքով պայմանավորված անհրաժեշտ գործողություններ կատարելու (կամ գործողություններից զերծ մնալու) պարտավորությամբ։

Կաշառակերության ընկալման ցուցանիշի աշխարհի քարտեզ, 2014 թվականի թվյալներ

Օրենքը ոչ նյութական արժեքներ ընդունելը կաշառք չի համարում։ Հանցագործությունը ծանրացնող հանգամանքներ են՝ բազմիցս կաշառք ստանալը, շորթելը, անձի պատասխանատու դիրքը, կաշառակերության համար նախկին դատվածությունը։

Կաշառակերության ընկալման ցուցանիշ խմբագրել

Երկրների վարկանիշ՝ ըստ կաշառակերության ընկալման
հրապարակել է Transparency International կազմակերրպությունը

Հորիզոնական Երկիր Ցուցանիշ
2010 2010[1] 2009[2] 2008[3] 2007[4] 2006[5] 2005[6] 2004[7] 2003 2002
1   Դանիա 9.3 9.3 9.3 9.4 9.5 9.5 9.5 9.5 9.5
1   Նոր Զելանդիա 9.3 9.4 9.3 9.4 9.6 9.6 9.5 9.5 9.4
1   Սինգապուր 9.3 9.2 9.2 9.3 9.2 9.3 9.4 9.4 9.4
4   Ֆինլանդիա 9.2 8.9 9.0 9.4 9.6 9.6 9.7 9.7 9.9
4   Շվեդիա 9.2 9.2 9.3 9.3 9.2 9.2 9.3 9.3 9.0
6   Կանադա 8.9 8.7 8.7 8.7 8.5 8.4 8.7 9.0 8.9
7   Նիդերլանդներ 8.8 8.9 8.9 9.0 8.7 8.6 8.9 9.0 8.8
8   Շվեյցարիա 8.7 9.0 9.0 9.0 9.1 9.1 8.8 8.5 8.4
8   Ավստրալիա 8.7 8.7 8.7 8.6 8.7 8.8 8.8 8.6 8.5
10   Նորվեգիա 8.6 8.6 7.9 8.7 8.8 8.9 8.8 8.5 8.6
11   Իսլանդիա 8.5 8.7 8.9 9.2 9.6 9.7 9.6 9.4 9.2
11   Լյուքսեմբուրգ 8.5 8.2 8.3 8.4 8.6 8.5 8.7 9.0 8.7
13   Հոնկոնգ 8.4 8.2 8.1 8.3 8.3 8.3 8.0 8.2 7.9
14   Իռլանդիա 8.0 8.0 7.7 7.5 7.4 7.4 7.5 6.9 7.5
15   Ավստրիա 7.9 7.9 8.1 8.1 8.6 8.7 8.0 7.8 7.8
15   Գերմանիա 7.9 8.0 7.9 7.8 8.0 8.2 7.7 7.3 7.4
17   Բարբադոս 7.8 7.4 7.0 6.9 6.7 6.9      
17   Ճապոնիա 7.8 7.7 7.3 7.5 7.6 7.3 7.0 7.1 7.1
19   Կատար 7.7 7.0 6.5 6.0 6.0 5.9 5.6    
20   Միացյալ Թագավորություն 7.6 7.7 7.7 8.4 8.6 8.6 8.6 8.7 8.3
21   Չիլի 7.2 6.7 6.9 7.0 7.3 7.3 7.4 7.5 7.5
22   Բելգիա 7.1 7.1 7.3 7.1 7.3 7.4 7.6 7.1 6.6
22   ԱՄՆ 7.1 7.5 7.3 7.2 7.3 7.6 7.5 7.7 7.6
24   Ուրուգվայ 6.9 6.7 6.9 6.7 6.4 5.9 5.5 5.1 5.1
25   Ֆրանսիա 6.8 6.9 6.9 7.3 7.4 7.5 6.9 6.3 6.7
26   Էստոնիա 6.5 6.6 6.6 6.5 6.7 6.4 5.5 5.6 5.6
27   Սլովենիա 6.4 6.6 6.7 6.6 6.4 6.1 5.9 6.0 5.2
28   Կիպրոս 6.3 6.6 6.4 5.3 5.6 5.7 5.4 6.1  
28   Արաբական Միացյալ Էմիրություններ 6.3 6.5 5.9 5.7 6.2 6.2 6.1 5.2  
30   Իսրայել 6.1 6.1 6.0 6.1 5.9 6.3 6.4 7.0 7.3
30   Իսպանիա 6.1 6.1 6.5 6.7 6.8 7.0 6.9 7.1 7.0
32   Պորտուգալիա 6.0 5.8 6.1 6.5 6.6 6.5 6.6 6.3 6.3
33   Պուերտո Ռիկո 5.8 5.8 5.8            
33   Բոտսվանա 5.8 5.6 5.8 5.4 5.6 5.9 6.0 5.7 6.4
33   Թայվան 5.8 5.6 5.7 5.7 5.9 5.9 5.6 5.7 5.6
36   Բութան 5.7 5.0 5.4 5.0          
37   Մալթա 5.6 5.2 5.8 5.8 6.4 6.4      
38   Բրունեյ 5.5 5.5              
39   Հարավային Կորեա 5.4 5.5 5.6 5.1 5.1 5.0 4.5 4.3 4.5
39   Մավրիկիոս 5.4 5.4 5.5 4.7 5.1 4.2 4.1 4.4 4.5
41   Օման 5.3 5.5 5.5 4.7 5.4 6.3 6.1 6.3  
41   Կոստա Ռիկա 5.3 5.3 5.1 5.0 4.1 4.2 4.9 4.3 4.5
41   Լեհաստան 5.3 5.0 4.6 4.2 3.7 3.4 3.5 3.6 4.0
44   Դոմինիկա 5.2 5.9 6.0 5.6 4.5 3.0 2.9 3.3 3.2
45   Կաբո Վերդե 5.1 5.1 5.1 4.9          
46   Մակաու 5.0 5.3 5.4 5.7 6.6        
46   Լիտվա 5.0 4.9 4.6 4.8 4.8 4.8 4.6 4.7 4.8
48   Բահրեյն 4.9 5.1 5.4 5.0 5.7 5.8 5.8 6.1  
49   Սեյշելներ 4.8 4.8 4.8 4.5 3.6 4.0 4.4    
50   Հունգարիա 4.7 5.1 5.1 5.3 5.2 5.0 4.8 4.8 4.9
50   Հորդանան 4.7 5.0 5.1 4.7 5.3 5.7 5.3 4.6 4.5
50   Սաուդյան Արաբիա 4.7 4.3 3.5 3.4 3.3 3.4 3.4 4.5  
53   Չեխիա 4.6 4.9 5.2 5.2 4.8 4.3 4.2 3.9 3.7
54   Քուվեյթ 4.5 4.1 4.3 4.3 4.8 4.7 4.6 5.3  
54   Հարավաֆրիկյան Հանրապետություն 4.5 4.7 4.9 5.1 4.6 4.5 4.6 4.4 4.8
56   Մալայզիա 4.4 4.5 5.1 5.1 5.0 5.1 5.0 5.2 4.9
56   Նամիբիա 4.4 4.5 4.5 4.5 4.1 4.3 4.1 4.7 5.7
56   Թուրքիա 4.4 4.4 4.6 4.1 3.8 3.5 3.2 3.1 3.2
59   Լատվիա 4.3 4.5 5.0 4.8 4.7 4.2 4.0 3.8 3.7
59   Սլովակիա 4.3 4.5 5.0 4.9 4.7 4.3 4.0 3.7 3.7
59   Թունիս 4.3 4.2 4.4 4.2 4.6 4.9 5.0 4.9 4.8
62   Խորվաթիա 4.1 4.1 4.4 4.1 3.4 3.4 3.5 3.7 3.8
62   Գանա 4.1 3.9 3.9 3.7 3.3 3.5 3.6 3.3 3.9
62   Հյուսիսային Մակեդոնիա 4.1 3.8 3.6 3.3 2.7 2.7 2.7 2.3  
62   Սամոա 4.1 4.5 4.4 4.5          
66   Ռուանդա 4.0 3.3 3.0 2.8 2.5 3.1      
67   Իտալիա 3.9 4.3 4.8 5.2 6.2 6.2 5.2    
68   Վրաստան 3.8 4.1 3.9 3.4 2.8 2.3 2.0 1.8 2.4
69   Կուբա 3.7 4.4 4.3 4.2 3.5 3.8 3.7 4.6  
69   Չեռնոգորիա 3.7 3.9 3.4 3.3          
69   Ռումինիա 3.7 3.8 3.8 3.7 3.1 3.0 2.9 2.8 2.6
69   Բրազիլիա 3.7 3.7 3.5 3.5 3.3 3.7 3.9 3.9 4.0
73   Բուլղարիա 3.6 3.8 3.6 4.1 4.0 4.0 4.1 3.9 4.0
73   Սալվադոր 3.6 3.4 3.9 4.0 4.0 4.2 3.7 3.4 3.2
73   Պանամա 3.6 3.4 3.4 3.2 3.1 3.5 3.7 3.4 3.0
73   Տրինիդադ և Տոբագո 3.6 3.6 3.6 3.4 3.2 3.8 4.2 4.6 4.9
73   Վանուատու 3.6 3.2 2.9 3.1          
78   Հունաստան 3.5 3.8 4.7 4.6 4.4 4.3 4.3 4.3 4.2
78   Կոլումբիա 3.5 3.7 3.8 3.8 3.9 4.0 3.8 3.7 3.6
78   Պերու 3.5 3.7 3.6 3.5 3.3 3.5 3.5 3.7 3.4
78   Թաիլանդ 3.5 3.4 3.5 3.3 3.6 3.8 3.6 3.3 3.2
78   Լեսոթո 3.5 3.3 3.2 3.3 3.2 3.4      
78   Չինաստան 3.5 3.6 3.6 3.5 3.3 3.2 3.4 3.4 3.5
78   Սերբիա[8] 3.5 3.4 3.4 3.0 2.8 2.7 2.3  
85   Մալավի 3.4 3.3 2.8 2.7 2.7 2.8 2.8 2.8 2.9
85   Մարոկկո 3.4 3.3 3.5 3.5 3.2 3.2 3.2 3.3 3.7
87   Հնդկաստան 3.3 3.4 3.4 3.5 3.3 2.9 2.8 2.8 2.7
87   Ալբանիա 3.3 3.2 3.4 2.9 2.6 2.4 2.5 2.5 2.5
87   Լիբերիա 3.3 3.1 2.4 2.1   2.2      
87   Ճամայկա 3.3 3.0 3.1 3.3 3.7 3.6 3.3 3.8 4.0
91   Բոսնիա և Հերցեգովինա 3.2 3.2 3.3 2.9 2.9 3.1 3.3  
Հորիզոնական Երկիր Ցուցանիշ
2010 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002
91   Ջիբութի 3.2 3.0 2.9          
91   Էսվատինի 3.2 3.6 3.6 3.3 2.5 2.7      
91   Գվատեմալա 3.2 3.4 3.1 2.8 2.6 2.5 2.2 2.4 2.5
91   Գամբիա 3.2 2.9 1.9 2.3 2.5 2.7 2.8 2.5  
91   Կիրիբատի 3.2 2.8 3.1 3.3 3.7        
98   Բուրկինա Ֆասո 3.1 3.6 3.5 2.9 3.2 3.4      
98   Մեքսիկա 3.1 3.3 3.6 3.5 3.3 3.5 3.6 3.6 3.6
98   Եգիպտոս 3.1 2.8 2.8 2.9 3.3 3.4 3.2 3.3 3.4
101   Դոմինիկյան Հանրապետություն 3.0 3.0 3.0 3.0 2.8 3.0 2.9 3.3 3.5
101   Տոնգա 3.0 3.0 2.4 1.7          
101   Զամբիա 3.0 3.0 2.8 2.6 2.6 2.6 2.6 2.5 2.6
101   Սան Տոմե և Պրինսիպի 3.0 2.8 2.7 2.7          
105   Մոլդովա 2.9 3.3 2.9 2.8 3.2 2.9 2.3 2.4 2.1
105   Սենեգալ 2.9 3.0 3.4 3.6 3.3 3.2 3.0 3.2 3.1
105   Արգենտինա 2.9 2.9 2.9 2.9 2.9 2.8 2.5 2.5 2.8
105   Ղազախստան 2.9 2.7 2.2 2.1 2.6 2.6 2.2 2.4 2.3
105   Ալժիր 2.9 2.8 3.2 3.0 3.1 2.8 2.7 2.6  
110   Բենին 2.8 2.9 3.1 2.7 2.5 2.9 3.2    
110   Գաբոն 2.8 2.9 3.1 3.3 3.0 2.9 3.3    
110   Ինդոնեզիա 2.8 2.8 2.6 2.3 2.4 2.2 2.0 1.9 1.9
110   Բոլիվիա 2.8 2.7 3.0 2.9 2.7 2.5 2.2 2.3 2.2
110   Սողոմոնյան Կղզիներ 2.8 2.8 2.9 2.8          
110   Կոսովո 2.8              
116   Եթովպիա 2.7 2.6 2.4 2.4 2.2 2.3 2.5 3.5
116   Մալի 2.7 3.1 2.7 2.8 2.9 3.2 3.0  
116   Մոնղոլիա 2.7 3.0 3.0 2.8 3.0 3.0    
116   Վիետնամ 2.7 2.7 2.6 2.6 2.6 2.6 2.4 2.4
116   Գայանա 2.7 2.6 2.6 2.5 2.5      
116   Տանզանիա 2.7 3.0 3.2 2.9 2.9 2.8 2.5 2.7
116   Մոզամբիկ 2.7 2.6 2.8 2.8 2.8 2.8 2.7  
123   Հայաստան 2.6 2.9 3.0 2.9 2.9 3.1 3.0  
123   Մադագասկար 2.6 3.4 3.2 3.1 2.8 3.1 2.6 1.7
123   Նիգեր 2.6 2.8 2.6 2.3 2.4 2.2    
123   Էրիտրեա 2.6 2.6 2.8 2.9 2.6 2.6    
127   Բելառուս 2.5 2.0 2.1 2.1 2.6 3.3 4.2 4.8
127   Սիրիա 2.5 2.1 2.4 2.9 3.4 3.4 3.4  
127   Լիբանան 2.5 3.0 3.0 3.6 3.1 2.7 3.0  
127   Նիկարագուա 2.5 2.5 2.6 2.6 2.6 2.7 2.6 2.5
127   Էկվադոր 2.5 2.0 2.1 2.3 2.5 2.4 2.2 2.2
127   Արևելյան Թիմոր 2.5 2.2 2.6 2.6        
127   Ուգանդա 2.5 2.6 2.8 2.7 2.5 2.6 2.2 2.1
134   Ադրբեջան 2.4 1.9 2.1 2.4 2.2 1.9 1.8 2.0
134   Նիգերիա 2.4 2.7 2.2 2.2 1.9 1.6 1.4 1.6
134   Հոնդուրաս 2.4 2.6 2.5 2.5 2.6 2.3 2.3 2.7
134   Տոգո 2.4 2.7 2.3 2.4        
134   Բանգլադեշ 2.4 2.1 2.0 2.0 1.7 1.5 1.3 1.2
134   Ֆիլիպիններ 2.4 2.3 2.5 2.5 2.5 2.6 2.5 2.6
134   Սիեռա Լեոնե 2.4 1.9 2.1 2.2 2.4 2.3 2.2  
134   Ուկրաինա 2.4 2.5 2.7 2.8 2.6 2.2 2.3 2.4
134   Զիմբաբվե 2.4 1.8 2.1 2.4 2.6 2.3 2.3 2.7
143   Պակիստան 2.3 2.5 2.4 2.2 2.1 2.1 2.5 2.6
143   Մալդիվներ 2.3 2.8 3.3          
143   Մավրիտանիա 2.3 2.8 2.6 3.1        
146   Կամերուն 2.2 2.3 2.4 2.3 2.2 2.1 1.8 2.2
146   Նեպալ 2.2 2.7 2.5 2.5 2.5 2.8    
146   Լիբիա 2.2 2.6 2.5 2.7 2.5 2.5 2.1  
146   Կոտ դ'Իվուար 2.2 2.0 2.1   1.9 2.0 2.1 2.7
146   Պարագվայ 2.2 2.4 2.4 2.6 2.1 1.9 1.6 1.7
146   Եմեն 2.2 2.3 2.5 2.6 2.7 2.4 2.6 2.4
146   Հայիթի 2.2 1.4 1.6 1.8 1.8 1.5 1.5 2.2
146   Իրան 2.2 2.3 2.5 2.7 2.9 2.9 3.0  
154   Կոմորներ 2.1 2.5 2.6          
154   Ռուսաստան 2.1 2.1 2.3 2.5 2.4 2.8 2.7 2.7
154   Քենիա 2.1 2.1 2.1 2.2 2.1 2.1 1.9 1.9
154   Պապուա Նոր Գվինեա 2.1 2.0 2.0 2.4 2.3 2.6 2.1  
154   Կամբոջա 2.1 1.8 2.0 2.1 2.3 1.5 1.3 1.2
154   Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 2.1 2.0 2.0 2.4        
154   Լաոս 2.1 2.0 1.9 2.6 3.3      
154   Տաջիկստան 2.1 2.0 2.1 2.2 2.1 2.0 1.8  
154   Կոնգոյի Հանրապետություն 2.1 1.9 2.1 2.2 2.3 2.3 2.2  
154   Գվինեա-Բիսաու 2.1 1.9 2.2          
164   Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 2.0 1.8 1.9 2.0 2.1 2.0    
164   Գվինեա 2.0 1.6 1.9 1.9        
164   Ղրղզստան 2.0 1.8 2.1 2.2 2.3 2.2 2.1  
164   Վենեսուելա 2.0 1.9 2.0 2.3 2.3 2.3 2.4 2.5
168   Անգոլա 1.9 2.2 1.9 2.2 2.0 2.0 1.8 1.7
168   Հասարակածային Գվինեա 1.9 1.7 1.9 2.1 1.9      
170   Բուրունդի 1.8 1.9 2.5 2.4 2.3      
171   Չադ 1.7 1.6 1.8 2.0 1.7 1.7    
172   Սուդան 1.6 1.6 1.8 2.0 2.1 2.2 2.3  
172   Թուրքմենստան 1.6 1.8 2.0 2.2 1.8 2.0    
172   Ուզբեկստան 1.6 1.8 1.7 2.7 2.2 2.3 2.4 2.9
175   Իրաք 1.5 1.3 1.5 1.9 2.2 2.1 2.2  
176   Աֆղանստան 1.4 1.5 1.8   2.5      
176   Մյանմա 1.4 1.3 1.4 1.9 1.8 1.7 1.6  
178   Սոմալի 1.1 1.0 1.4   2.1      
  Բելիզ   2.9 3.0 3.5 3.7 3.8 4.5  
  Գրենադա     3.4 3.5        
-   Սենթ Լյուսիա   7.0 7.1 6.8          
-   Սենտ Վինսենտ և Գրենադիներ   6.4 6.5 6.1          
 
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա

Կաշառակերությունը Հայաստանի Քրեական օրենսգրքում խմբագրել

Ըստ Հայաստանի Քրեական օրենսգրքի 311 հոդվածի՝

  1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
3. Նույն արարքը, որը կատարվել է՝

  • շորթմամբ,
  • մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
  • խոշոր չափերով,
  • Ճանաչվել է ուժը կորցրած

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

  • կազմակերպված խմբի կողմից,
  • առանձնապես խոշոր չափերով,
  • դատավորի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
5. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-256-Ն)

Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։
- [9]
 

Կաշառակերություն պատժելի արարք է համարվել նաև հին և միջնադարյան հայ իրավունքում։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ նյութական կամ այլ շահագրգռվածությամբ կողմնապահություն դրսևորած դատավորը զրկվում էր պաշտոնից։

Գրականություն խմբագրել

  • Charles Copeman and Amy McGrath (eds.)(1997), Corrupt Elections. Ballot Rigging in Australia, Towerhouse Publications, Kensington, NSW
  • Donatella della Porta, and Alberto Vannucci, (1999). Corrupt Exchanges: Actors, Resources, and Mechanisms of Political Corruption. New York։ Aldine de Gruyter.
  • Axel Dreher, Christos Kotsogiannis, Steve McCorriston (2004)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transparencia Internacional (ed.). «CPI 2010 table». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  2. Transparencia Internacional (ed.). «CPI 2009 table». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  3. Transparencia Internacional (ed.). «CPI 2008 table». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  4. Transparencia Internacional (ed.). «CPI 2007 table». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  5. Transparencia Internacional (ed.). «CPI 2006 table». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  6. Transparencia Internacional (ed.). «CPI 2005 table». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  7. Transparencia Internacional (ed.). «CPI 2004 table». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  8. Los años 2002–2005 muestran datos correspondientes a Serbia y Montenegro
  9. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 244