«Կանցելմախեր » (գերմ.՝ Katzelmacher), գերմանական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռայներ Վերներ Ֆասբինդերը։

Կանցելմախեր
գերմ.՝ Katzelmacher
«Կանցելմախեր » ֆիլմի պաստառը
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա[1], ռոմանտիկ ֆիլմ և արտհաուս
Թեմագաստարբայտեր
ՀիմքԿատցելմախեր[2]
Թվականհոկտեմբերի 8, 1969[3]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՌայներ Վերներ Ֆասբինդեր[1][4]
ՊրոդյուսերՌայներ Վերներ Ֆասբինդեր
Սցենարի հեղինակՌայներ Վերներ Ֆասբինդեր
ԴերակատարներՀաննա Շիգուլլա, Լիլիթ Ունգերեր, Ռուդոլֆ Վալդեմար Բրեմ, Էլգա Զորբաս, Իրմ Հերման, Հանս Հիրշմյուլլեր, Ռայներ Վերներ Ֆասբինդեր, Հարի Բաեր, Հանս Գրոմբալ և Կատրին Շաակե
ՕպերատորԴիտրիխ Լոման
ԵրաժշտությունՊեր Ռաբեն
ՄոնտաժՌայներ Վերներ Ֆասբինդեր
Պատմվածքի վայրՄյունխեն
Տևողություն88 րոպե
MPAA վարկանիշ16+
ԿինոՊոիսկID 94671

Սյուժե խմբագրել

Ֆիլմի կենտրոնում ընկած է մյունխենյան արվարձանում ապրող թվով տասը երիտասարդ մարդկանց կյանքը։ Խմիչք, անկողին, բամբասանքներ․ սրանք են կազմում նրանց գոյության գլխավոր գրավականը։ Սակայն այդ ամենով հանդերձ զարմացնում է նրանց պրագմատիզմը։ Ռոզին անկողին է մտնում իր փեսացուի հետ միայն այն ժամանակ, երբ նրանից վերցնում է քսան մարկ գումար։ Էլիզաբեթը, հակառակ ամուսնու կամքին, իր տանը վարձակալական հիմունքներով տնվոր է պահում, որովհետև վերջինս բավականին խոշոր գումար է տալիս։ Մի անգամ քաղաքում հայտնվում է Հունաստանից եկած մի աշխատակից Յորգոս անունով։ Գունդան, ով չունի ոչ մի երկրպագու, հորինում է մի պատմություն, թե իբր Յորգոսը փորձել է իրեն բռնաբարել։ Խումբը այդ փաստը ընդունում է խիստ հետաքրքրվածությամբ և միան Մարիան չի հավատում ընկերուհու հեքիաթներին։ Ավելի հաճախ է նրա հայացքը սևեռվում հույնի կերպարին։ Նա զգում է, թե հունացին որքան միայնակ է իրեն զգում այս հյուսիսային ցուրտ երկրում։ Ու մի անգամ հրավիրում է նրան զբոսնելու տեղի փողոցներում։ Տղաները դաժանաբար ծեծում են Յորգոսին, սակայն Մարիան անսասան է մնում իր որոշումներում․ «Դու սիրիր ինձ։ Ես ուզում եմ ապրել քեզ հետ։ Դու կարող ես ինձ ոչինչ չասել։ Ինձ համար դա նույնիսկ լավ է»։ Նա գիտի, որ Յորգոսը կին և երկու երեխաներ ունի ու չի պատրաստվում իրեն տանել Հունաստան։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հաննա Շիգուլա Մարիա
Լիլիթ Ունգերեր Հելգա
Ռուդոլֆ Վալդեմար Բրեմ Պաուլ
Իրմ Հերման Էլիզաբեթ
Էլգա Սորբաս Ռոզի
Դորիս Մատես Գունդա
Պետեր Մոլանդ Պետեր
Հանս Հիրշմյուլլեր Էրիխ
Հարի Բեր Ֆրանց
Հանես Գրոմբալ Կլաուս
Ռայներ Վերներ Ֆասբինդեր Յորգոս

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել