Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք

Գանչվոր Սուրբ Աստվածածին վանք (Սուրբ Աստուածածին Գանչուոր), գտնվում է Ֆամագուստա քաղաքից հյուսիս-արևմուտք, կարմելիտների եկեղեցու դիմաց։

Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք
Γκαντσβόρ Σουρπ Ασντβανζαντζίν
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
ՏեղագրությունՖամագուստա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1364
Հիմնադրված14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church, Famagusta Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամրոցի դերակատարություն ունեցող վանքը կառուցվել է 1346 թվականին՝ Կիլիկիայի հայ փախստականների և գաղթականների կողմից։ Այն կառուցված է հայկական ճարտարապետության ոճով՝ հունակիպրական տարրերով։ Վանքը Կիպրոս կղզու հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից է եղել, որտեղ ապրել ու ստեղծագործել է Ներսես Լամբրոնացին։ Գանչվորը կառուցել են տիպիկ հայկական ոճին հավելելով հունակիպրոսական ճարտարապետության փոքրաթիվ տարրեր։ 1571 թվականից վանքը դադարել է իր գործունեությունը։ 1907 թվականին հնէաբանական դեպարտամենտը վերանորոգել է այն, 1936 թվականին այն վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ 1945 թվականին վանքը կրկնակի օծվել է արքեպիսկոպոս Գևորգ Չեբեյանի կողմից։ 1957 թվականին այն այրվել է թուրք կիպրոսցիների կողմից։ 1963-1964 թվականներին վանքը և դրա մերձակա տարածքն անցնում է ծայրահեղական թուրք կիպրացիների ձեռքը, 1974 թվականի օգոստոսին՝ թուրք զինվորականների։ Վանքի մուտքը փակվում է և այնտեղ տեղակայվում է զինվորական բազա։ 2003 թվականին արգելքը մասնավորապես վերացվել է[1][2], իսկ 2005 թվականից ի վեր զբոսաշրջիկներին նորից թույլ են տալիս այցելել վանք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գանչվոր վանք». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  2. Ֆամագուստայի Կանչվոր Սուրբ Աստվածածին վանքը /Գանչվոր/ Կիպրոսում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել