Կանոնավոր խխունջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Փափկամարմիններ
Ընտանիք Տափակ խխունջներ
Տեսակ Կանոնավոր խխունջ
Լատիներեն անվանում
Gyraulus regularis


Կանոնավոր խխունջ (լատին․՝ Gyraulus regularis), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

2 մմ-ն չգերազանցող սկավառակաձև, եղջերագույն, հարթ մակերեսով խեցին շատ փոքր է, բավավականին արագ աճող 3,5 պտույտներով։ Ելանցքի վերևում գտնվող վերջին պտույտը նախավերջինից 1,5 անգամ լայն է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում և տեղ-տեղ՝ Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Մեղրի քաղաքի մոտակայքում (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է աղբյուրամերձ ճահիճներում, լեռնային գետի մոտ։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրաստիճան սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Միակ հայտնի պոպուլյացիան կազմված է մի քանի հարյուր առանձնյակներից։

Թվաքանի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններից է ջրամբարի հիդրոլոգիական ռեժիմի խախտումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.