«Կանաչ կրակներ» (ռուս.՝ «Зелёные огни»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Սերգեյ Սպլոշնովը և Իոսիֆ Շուլմանը 1955 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1956 թվականի ապրիլի 21-ին[2]։

Կանաչ կրակներ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Շուլման և Սերգեյ Սպլոշնով
Սցենարի հեղինակԱրկադի Մովզոն
ՕպերատորԱնդրեյ Բուլինսկի
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն86 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Բելառուսի երկաթուղայինների, տրանսպորտում ստախանովյան շարժման հիմնադիր Պ. Կրիվոնոսի հետևորդների մասին։ Սերգեյ Չոբուրը՝ երիտասարդ մեքենավարը, կատարելով իր առաջին երթը և փորձելով գերարագ երթ կատարել էշելոնով՝ օգտակար բեռի ավելացված զանգվածով, գերազանցում է սահմանված նորմերը։ Երթի երթուղին բավականին բարդ է, բազմաթիվ վերելքներով, շրջադարձերով, որտեղ քիչ են ուղիղ հատվածները և հնարավորություն չկա արագություն հավաքել։ Շարժման ընթացքում հայտնաբերվում է շոգեքարշի անսարքություն։ Ճանապարհին կատարված վերանորոգումը հանգեցնում է տեխնիկական շահագործման կանոնների խախտմանը, և նորամուծության հակառակորդները՝ դեպոյի կարիերիստները, Չոբուրին հեռացնում են աշխատանքից։ Քաղաքական բաժնի պետ Յակուշևի ակտիվ մասնակցությամբ Չոբուրի փորձը հաջողվում է հաջողությամբ կրկնել, և նրան վերադարձնում են շոգեքարշի վրա աշխատելու։

Ֆիլմում մեծ տեղ է զբաղեցնում մելոդրամատիկ մասը, այսպես կոչված, սիրային եռանկյունին։ Գլխավոր հերոսը սիրում է մի աղջկա, իսկ իրեն էլ սիրում է մեկ ուրիշը։

Դերերում խմբագրել

  • Գենադի Մալիշև – Սերգեյ Չոբուր, մեքենավար
  • Բորիս Տերենտև – Իվան Սերգեևիչ Յակուշև, քաղաքական բաժնի պետ
  • Ալեքսանդր Կիստով – Վասիլի Եգորովիչ Եգորով, բաժանմունքի պետ
  • Եվգենի Կառնաուխով – Եվգենի Միխայլովիչ Սոսնովսկի, դեպոյի պետ
  • Մարգարիտա Լիֆանովա – Օքսանա, դիսպետչեր
  • Վալենտինա Ուշակովա – Լյուդմիլա, ինժեներ
  • Գեորգի Գումիլյովսկի – Զյուզին
  • Գլեբ ԳլեբովԿիրիլ Կուզմիչ Կալինա
  • Յուրի Գալկին – Անդրեյ Միխեյչիկ, հնոցապան
  • Ռիտա Գլադունկո – Դուսյա
  • Ա. Զոտով – Վոլոդյա
  • Թամարա Տրուշինա – Սոսնովսկու մորաքույրը
  • Աննա Օբուխովիչ – Մարյա Պետրովնա
  • Բորիս Կուդրյավցև – Ալեքսանդր, երկաթուղային
  • Զդիսլավ Ստոմմա – Կուզմիչ
  • Կ. Եվլամպիև – Նիկոլայ
  • Վլադիմիր Ուրալսկի – Լուցենկո (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսորներ՝ Սերգեյ Սպլոշնով, Իոսիֆ Շուլման
  • Սցենարիստ՝ Արկադի Մովզոն
  • Գլխավոր օպերատո ՝ Անդրեյ Բուլինսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրի Բուլիչև
  • Կոմպոզիտորներ՝ Յուրի Բելզացկի, Դմիտրի Կամինսկի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Կ. Կիրեենկո
  • ՀՆչյունային օպերատոր՝ Վ. Դյոմկին
  • Մոնտաժող՝ Մ. Մոդրիչեննիկովա
  • Խմբագիր՝ Ֆ. Բոնդարևա
  • Նկարիչ-գրիմարար՝ Վ. Լվով
  • Ռեժիսորի օգնական՝ Ն. Սավվա
  • Խորհրդատու՝ Ն. Նեստերենկո
  • Գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Կորշ-Սաբլին
  • Բելառուսի օպերայի և բալետի պետական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ
  • Ֆիլմի տնօրեն՝ Ս. Տուլման

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կանաչ կրակներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Կանաչ կրակներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել