«Կանանց ժամանակը», ժամանակակից ռուս գրող Ելենա Չիժովայի վեպը։ 2009 թվականի «Ռուսական Բուկեր» գրական մրցանակի հաղթող։

Կանանց ժամանակը
ռուս.՝ Время женщин
ՀեղինակԵլենա Չիժովա
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր288 Էջ
ՀրատարակիչԱՍՏ
Հրատարակման տարեթիվ2007
ԳՄՍՀ978-5-17-092841-5
Պարգև(ներ)

«Կանանց ժամանակը» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թվականին Մոսկվայի «Աստրել» հրատարակչության կողմից։ Հետագայում գիրքը մշտապես լույս է տեսել առանձին տպաքանակով։ Վեպը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար և մեծ մասսայականություն է վայելում։

Գրքի գործողությունը տեղի է ունենում 20-րդ դարի կեսերին, խորհրդային ժամանակներում։ Ելենա Չիժովան խոստովանել է, որ սիրավեպը կոչել է այնպիսի վերնագրով, որն ակամայից ասոցացվում է ֆեմինիզմի հետ։ Նա գիտակցել է, որ պրովոկացիոն քննադատությունները և քննարկումները մշտապես ուղեկցելու են իրեն[1]։

Սյուժե

խմբագրել

«Կանանց ժամանակը» վեպը դատողությունն է կնոջ ճակատագրի, նրա տառապանքների և կյանքի դժվարին ուղու մասին։ Վեպում ներկայացված են կանանց երեք սերունդ և կանանց հինգ տարբեր ճակատագրեր[2]։

Վեպում Չիժովան պատմում է գլխավոր հերոսուհու` Անտոնինայի կյանքի ու ճակատագրի մասին, որը ինչ-որ ձևով հիշեցնում է «Մոսկվան արցունքներին չի հավատում» սիրված ժողովրդական կինոֆիլմի սյուժեն։ Հեզաբարո լիմիտային բանվորուհին գալիս է Լենինգրադ, հանգրվանում կոմունալ բնակարանում, որտեղ ապրում են երեք տարեց կանայք և արժանանում է պետերբուրգյան «ստիլյագայի» հմայքին ու գայթակղությանը։ Անտոնինան դուստր է ունենում, որով նա չի հասցնում զբաղվել. երեխային հանձնում է պիտերյան տարեց կանաց, կոմունալ-բնակարանի իր «նախկին» հարևանուհիներին՝ Արիադնային, Գլիկերիային և Եվդոկիային։ Շուտով Անտոնինան մահանում է։ Հենց հին հարևանների «այդ տարօրինակ» նուրբ, անցած, բայց զարմանալիորեն իրական կյանքի մասին է պատմում հերոսուհու հասունացած դուստրը, որն ընտրել է նկարչուհու մասնագիտությունը[3]։

Ստեղծագործությունը սկսվում է մահվան տեսարանով, որն անցնում է ամբողջ վեպով և ստեղծում օղակաձև կոմպոզիցիա։ Ստեղծագործությունը սկսվում է մոր հուղարկավորությամբ, որին մասնակցում են փոքրիկ աղջիկն ու հարևանուհի երեք տարեց կանայք։

Գրքի բոլոր կերպարները ճանաչելի են, նրանք իրար հետ հարևանություն են անում և հանդիպում ամեն օր։ Նրանց մտորումներն ու խոսակցությունները տարբեր են։ Յուրաքանչյուր ոք ունի իր խոսքը, իր բնավորությունը։ Հերոսները զարմանալիորեն տարբերվում են միմյանցից, տարբերությունները տեսանելի են թե' դիմախաղերում, թե' ժեստերում, թե' դատողություններում։ Եվդոկիան դաժան և բարձրաձայն խոսող, Արիադնան տարված է գրականության ընթերցանությամբ, Գլիկերիան միանգամայն ավելորդ և անպետք անձնավորություն է։ Նրանք բոլորն էլ գաղտնի ատում են խորհրդային իշխանություններին, բայց այդ մասին վախենում են բարձրաձայնել։ Նրանք զգուշանում են ամեն ինչից՝ բժիշկներից և ուսուցիչներից, մանկապարտեզից և դպրոցից, ցանկացած հաստատություններից և նրանց աշխատակիցներից։ Ցարի օրոք երջանիկ կյանքի մասին խոսակցություններն անընդհատ շարունակվում են, և նրանք դժգոհում են թե որքան դժվար և անտանելի է ներկայիս կյանքը։ Նրանք շատ են խոսում մահվան մասին, այնքան շատ, որ Անտոնինան իր ազատ ժամանակը միայն մտածում է դրա մասին՝ ընկնելով «հազվագյուտ» մարդկանց հոգեբանական ազդեցության տակ[4][5]։

Պարգևներ

խմբագրել
  • «Ռուսական Բուկերի» հաղթող, 2009։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Елена Чижова - о романе "Время женщин", Букере и воспитании детей». РИА Новости (ռուսերեն). 20100521T1330. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Мотив спасения в романе Е. Чижовой "Время женщин"». cyberleninka.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  3. «"Время женщин", Елена Чижова | Отзывы покупателей». irecommend.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Рецензии на книгу Время женщин - Readly.ru». readly.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Отзывы читателей о книге «Время женщин (сборник)» отзывы и рецензии читателей на книгу автора — Елена Чижова — MyBook». MyBook — электронная библиотека (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել