Կանադայի միացյալ նահանգներ և Հիսուսի երկիր

Կանադայի միացյալ նահանգներ և Հիսուսի երկիր (անգլ. United States of Canada and Jesusland)[1], ԱՄՆ-ի և Կանադայի սահմաններում հումորային փոփոխությունների արդյունքում առաջացած երկու հնարված պետություն։ Այդպիսի փոփոխությունն «առաջարկվել է» 2004 թվականի նոյեմբերի 3-ին ինտերնետ ֆորումներից մեկի ժամանակ և ստացել մեծ հայտնիություն ամերիկյան ԶԼՄ-ների կողմից[2]։

Կանադայի միացյալ նահանգները՝ կապույտ գույնով, իսկ Հիսուսի երկիրը՝ կարմիր
Կապույտ շրջանները քվեարկել են դեմոկրատների օգտին, իսկ կարմիրները՝ հանրապետականների: 2004 թվականի նախագահական ընտրություններ

Պատմություն խմբագրել

«Փոփոխված սահմանն» առաջ եկավ ԱՄՆ-ի 2000 և 2004 թվականների նախագահական ընտրությունների արդյունքում, երբ լիբերալ ծրագրին Դեմոկրատական կուսակցությունը (թեկնածուներ՝ Ալբերտ Գոր և Ջոն Քերի) քվեարկեցին հյուսիս-արևելյան և Խաղաղօվկիանոսյան նահանգները, իսկ հանրապետական պահպանողական թեկնածու Ջորջ Բուշ կրտսերը հաղթեց մնացած նահանգներում (և արդյունքում 2 անգամ հաղթեց ընտրություններում)։ Արդյունքում հանրապետական նահանգները (բացառությամբ Ալյասկայի) ձևավորեցին տարածքներ առանց մասնատվածության, իսկ դեմոկրատական նահանգները նույնպես ձևավորեցին տարածքներ առանց մասնատվածության՝ միավորվելով Կանադայի հետ։ Հաջորդող ընտրությունները չբերեցին այդպիսի ճշգրիտ տարածքային «սահմանագծման»[3]։

Կատակի հեղինակները պնդում են, որ դեմոկրատական նահանգներին մոտ ապրող մարդիկ իրենց քաղաքական հայացքներով ավելի շատ հարում են լիբերալ Կանադային, իսկ ԱՄՆ-ի մնացած նահանգներն ավելի շատ նահապետական հայցքների տեր են, որոնք հաճախ միանում են բողոքականներին։ Այդտեղից էլ գալիս է «Jesusland» անվանումը, այդ նահանգների խճուղիներում հաճախ կարելի է տեսնել կարգախոսներ Հիսուսհին նվիրված՝ Jesus bless us; Jesus loves you և այլն։ Պահպանողական զոնան հաճախ անվանվում է նաև «Ռեդնեկիստան»։

Գոյություն ունի քարտեզի տարբերակ, որում Հիսուսի երկրում գտնվում է Կանադայի ամենապահպանողական շրջանը՝ Ալբերտան, որը սահմանակցում է հանրապետական նահանգներին։ Մյուս տարբերակի համաձայն Ալյասկան վերադարձվել է Ռուսաստանին։

Ամերիկյան հասարակության նման տարածքային պառակտման քննադատները պնդում են մասնավորապես այն փաստը, որ ոչ մի նահանգում ոչ մի կուսակցություն չի ունեցել ճնշող առավելություն։ Եթե արդյունքները ներկայացվեն ոչ թե նահանգներով, այլ շրջաններով, ապա ԱՄՆ-ի քարտեզը կվերածվի ոչ թե կարմիր ու կապույտ գոտիների, այլ կլինի իրար խառնված, «մանուշակագույն», երկու հարևան շրջձանները քվեարկել են իրարից տարբեր։

2008 թվականի ընտրություններում այդպիսի «գեղեցիկ» պատկեր այլևս չհայտնվեց. դեմոկրատական թեկնածու Բարաք պօբաման հաղթեց Նյու Մեքսիկոյում, Նևադայում, Կոլորադոյում, Ֆլորիդայում, Վիրջինիայում և Հյուսիսային Կարոլինայում, այդպիսով դեմոկրատական նահանգները չձևավորեցին անխզելի տարածքներ։

Առաջացում խմբագրել

Նախնական պատկերն ստեղծվել է 2004 թվականի նոյեմբերի 3-ին Գ. Վեբի կողմից, որը yakyak.org կայքի թղթակիցն էր, Ջեֆֆ Մինտերի ինտերնետային հաղորդագրության խորհրդի անդամը երկրպագուների համար[4]։ Այն շուտով դարձավ ինտերնետային մեմ, որը The New York Times-ը նկարագրեց որպես «Կլասիկ ինտերնետային վայրկյան»[5]։

2004-2016 թվականների ընտրական քարտեզների փոփոխություն խմբագրել

Անցում կարմիրից դեպի կապույտ խմբագրել

Անցում կապույտից դեպի կարմիր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Matt Bai (2006 թ․ նոյեմբերի 19). «20-րդ դարի վերջին ընտրությունները». The New York Times Magazine. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. «2000 թվականին Բուշի հաղթանակից հետո շատ ու շատ լիբերալներ սկսեցին խոչնդոտել գյուղական և կրոնական ընտրողների իրավունքները"»
  2. Mengisen, Annika (2009 թ․ նոյեմբերի 9). «Maps: Fighting Disease and Skewing Borders». Freakonomics blog, The New York Timesից. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Lithwick, Dahlia; Lithwick, Alex (2004 թ․ նոյեմբերի 5). «Moving to Canada, Eh?». Slate. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. the original discussion
  5. Jack Hitt (2004 թ․ դեկտեմբերի 12). «Neo-Secessionism». The New York Times Magazine. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին. «Առաջարկված քարտեզը ցույց է տալիս Կանադայի միացյալ նահանգների և JesusLand-ի հայտվումը ինտերնետում։»