Կանադայի բնության թանգարան
Կանադայի բնության թանգարան (ֆր.՝ Musée canadien de la nature), նախկինում՝ Ազգային բնագիտական թանգարան[1] (ֆր.՝ Musée national des sciences naturelles), Կանադայի բնության պատմության ազգային և բնագիտական թանգարան Օտտավայում, Օնտարիո։ Թանգարանի չորս հիմնական հավաքածուները, որոնք սկսվել են 1856 թվականին Կանադայի երկրաբանական ուսումնասիրությամբ և այժմ ներառում են շուրջ 14,6 միլիոն նմուշներ, հետևյալն են՝ բուսաբանություն, միներալոգիա, հնէաբանություն և կենդանաբանություն։
Կանադայի բնության թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Օտտավա |
Վայր | Victoria Memorial Museum Building? |
Հասցե | 240 McLeod StreetK2P 2R1 |
Հիմնադրվել է | 1912 |
Կայք | nature.ca և nature.ca/en/home |
Թանգարանը գործում է Կանադայի թանգարանների ասոցիացիայի, Կանադայի ժառանգության տեղեկատվական ցանցի, Արկտիկայի բնական պատմության թանգարանների դաշինքի, Կանադայի բնական պատմության թանգարանների դաշինքի և Կանադայի վիրտուալ թանգարանի հետ փոխկապակցված։
Ցուցադրություն խմբագրել
Ցուցանմուշները և հիմնական ծրագրերը տեղակայված են Օտտավայի Վիկտորիա հուշահամալիրի շենքում, որը համարվում է թանգարանների հանրային ներգրավման կամպուս։
Թանգարանն ունի ութ մշտական պատկերասրահ՝
- Բրածոների պատկերասրահ՝ ներկայացված են դինոզավրերի և ծովային սողունների կմախքներ և դիորամաներ և այն դեպքերը, որոնք հանգեցրել են նրանց ոչնչացմանը և կաթնասունների աճին մոտավորապես 85-35 միլիոն տարի առաջ։
- Երկրի պատկերասրահ՝ ներկայացված են հանքանյութեր և ժայռեր և թե ինչպես են երկրաբանական ուժերը ձևավորել մեր մոլորակը։
- Կաթնասուն կենդանիների պատկերասրահ՝ ներկայացված են Կանադայի վայրի կենդանիները՝ ներառյալ հյուսիսամերիկյան գորշ արջեր, բևեռային արջեր, բիզոն, որմզդեղն, կարիբու, երկճղի անտիլոպ և կուգար։
- Ջրային պատկերասրահ՝ ներկայացված է կապույտ կետի կմախքը, ցուցադրություն ծովային և քաղցրահամ ջրային միջավայրերում հայտնաբերված կյանքի մասին և ջրի՝ կենդանական աշխարհի պահպանման գործում դերի մասին։
- Թռչունների պատկերասրահ՝ ներկայացված են կանադական թռչունների 450 տեսակներ, մուլտիմեդիա փորձառություններ և ինտերակտիվ ցուցադրություններ։
- Կենդանի բնություն՝ կենդանի միջատներ, սարդակերպեր, լորձնէակ։
- Քարե պատի պատկերասրահ՝ բնագիտության վերաբերյալ արվեստի և լուսանկարների փոփոխվող ցուցադրություն։
- Կանադայի այգիների բնապատկերներ՝ բացօթյա բուսաբանական ցուցահանդես, որը ներկայացնում է Կանադայի երեք տարբեր էկոհամակարգեր ներկայացնող գոտիներ` Արկտիկական տունդրա, բորեալ անտառներ և խոտածածկ մարգագետիններ։
Բնական ժառանգության կամպուս խմբագրել
Քվեբեկ նահանգի Գատինո քաղաքում գտնվող Բնական ժառանգության կամպուսը բացվել է 1997 թվականին։ Թանգարանի վարչական գործողությունների և ընդարձակ հետազոտական հնարավորությունների և հավաքածուների համար հատկացված է 76 հեկտար տարածք[2]։ Կամպուսը հասարակության համար բաց չէ, բացառությամբ ամենամյա Open House-ի, որի ընթացքում ցուցադրվում են 14,6 միլիոն նմուշները, հետազոտական լաբորատորիաները, հանածոների պատրաստման հնարավորությունները։ Գրադարանը, այնուամենայնիվ, բաց է այցելուների համար[3]։
Պատմություն խմբագրել
Կանադայի բնության թանգարանի արմատները գալիս են 1842 թվականին ձևավորված Կանադայի Երկրաբանական հետազոտության ընկերությունից։ Մոտ 150 տարի անց՝ 1990 թվականի հուլիսի 1-ին, թանգարանը խորհրդարանական ակտով դարձավ «Crown Corporation»:
Թանգարանային ակտը կարևոր իրադարձություն էր թանգարանի պատմության մեջ։ Crown Corporation կարգավիճակի հետ թանգարանն ունեցավ նոր անուն և ընդլայնված մանդատ. «Կանադայի բնության թանգարանի նպատակն է Կանադայում և աշխարհում ընդլայնել, տարածել բնական աշխարհի հանդեպ հետաքրքրությունը, գիտելիքը, հարգանքը՝ ստեղծելով, պահպանելով և զարգացնելով բնական պատմության նմուշների հավաքածուն՝ ցույց տալով բնական աշխարհը, դրանից բխող գիտելիքը»[4]։
Կանադայի ազգային հերբարիում խմբագրել
Կանադայի ազգային հերբարիումը[5] տեղակայված է Կանադայի բնության թանգարանում։ Կանադայի երկրաբանական և բնական պատմության հետազոտական բույսերի հավաքածուները պաշտոնապես ներառվել են թանգարանում 1882 թվականին[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Canadian Museum of Nature - Historical timeline, official website.
- ↑ «Our Research and Collections Facility». Canadian Museum of Nature. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Library and Archives». Canadian Museum of Nature. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ from the Museums Act, Chapter M-13.4 (1990, c. 3)
- ↑ 5,0 5,1 National Herbarium of Canada
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի բնության թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի բնության թանգարան» հոդվածին։ |