Կայլ Լոուրի (անգլ.՝ Kyle Lowry, մարտի 25, 1986(1986-03-25)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոթ Հորնեթս» ակումբում։

Կայլ Լոուրի
Kyle Lowry

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ Հորնեթս
Դիրքը Խաղարկող
Ի ծնե տրված անունը Kyle Lowry
Կայլ Լոուրի
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1, 83 մ
Քաշ 93 կգ
Դպրոց «Կարդինալ Դոհերթի» ավագ դպրոց (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա)
համալսարան Վիլանովայի համալսարան (2004–2006)
Դրաֆթի տարի 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 24-րդ
Դրաֆթ ակումբ Մեմֆիս Գրիզլիս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2006–2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2009-2012)
ԿանադաՏորոնտո Ռեպտորս (2012-2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2021-2024)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Հորնեթս (2024-այժմ)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2019)
  • NBA աստղ (2015–2020)
  • «All-NBA» երրորդ թիմ (2016)
  • «All-Big East» երկրորդ թիմ (2006)
  • «Big East All-Rookie» թիմ (2005)

Ծնվել է Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ)։ Հաճախել է Կարդինալ Դոգերթի ավագ դպրոց, որից հետո երկու ուսումնական տարի ելույթներ է ունեցել Վիլլանովայի համալսարանի թիմում։ NBA դրաֆթում։ Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարի ներքո՝ «Մեմֆիս Գրիզլիսի» կողմից։

Առանցքային դեր է ունեցել 2013-14 մրցաշրջանում «Ռեպտորսի» փլեյօֆ դուրս գալու և վերջին յոթ տարիների ընթացքում առաջին Ատլանտիկ դիվիզիոնի տիտղոս նվաճելու հարցում[2]։ 2015-16 մրցաշրջանի ընթացքում Լոուրիի շնորհիվ 56 հաղթանակով թիմը գրանցեց իր պատմության լավագույն արդյունքը և դուրս եկավ մինչև Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։ «Ռեպտորսի» կազմում վեց անգամ մասնակցել է բոլոր աստղերի խաղին, և ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինրպես նաև դարձել NBA-ի չեմպիոն (2019

Ավագ դպրոցի կարիերան խմբագրել

Լոուին հաճախել է Ֆիլադելֆիայի Կարդինալ Դոգերթի ավագ դպրոցը։

Ավարտական տարում «Rivals.com» կողմից Լոուրին գնահատվել էր որպես հինգ աստղանի նորակոչիկ[3]։ շ

Համալսարանային կարիերան խմբագրել

Վիլլանովայում իր առաջին սեզոնի ընթացքում նա ընդգրկվել է «Big East All-Rookie» խորհրդանշական հավաքականում։ 24(3 մեկնարկային) խաղում նա միջինում վաստակել է 7.5 միավոր, տիրել է 3.2 անդրադարձի, կատարել է 2.0 փոխանցում և գողացել է 1.3 գնդակ մեկ խաղի ընթացքում[4][5]։

Իր երկրորդ սեզոնի ընթացքում ընդգրկվել է «All-Big East»-ի խորհրդանշական հավաքականում։ 33(31 մեկնարկային) խաղում նա միջինում վաստակել է 11.0 միավոր, տիրել է 4.3 անդրադարձի, կատարել է 3.7 փոխանցում և գողացել է 2.3 գնդակ մեկ խաղի ընթացքում[4][5]։

Վիճակագրություն խմբագրել

Տարի Թիմ Խ ՄԽ ԽԺ Ն% 3Մ% ՏՆ% ԱՄԽ ՓՄԽ ԳՄԽ ԲՄԽ ՄՄԽ
2004–05 Վիլլանովա 24 3 23.2 .421 .227 .635 3.2 2.0 1.3 .2 7.5
2005–06 Վիլլանովա 33 31 29.3 .466 .444 .786 4.3 3.7 2.3 .2 11.0

Պրոֆեսիոնալ կարիերան խմբագրել

Մեմֆիս Գրիզլիս (2006-2009) խմբագրել

Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարի ներքո՝ «Մեմֆիս Գրիզլիսի» կողմից։ 2006 հուլիսի 9-ին նա կնքեց երկու տարվա պայմանագիր Գրիզլիսի հետ և արդյունքում միացավ Գրիզլիսին NBA-ի ամառային լիգայի համար[6]։

Լոուրին վաստակեց 6 միավոր, տիրեեց 10 անդրադարձի, կատարեց 3 փոխանցում, գողացավ 2 գնդակ և մեկ անգամ բլոք դրեց իր մեկնարկային խաղում ընդդեմ Նյու Յորք Նիքսի[7], սակայն նրա առաջին սեզոնը վերջացավ 10 խաղից հետո, երբ նա ջարդեց իր դաստակը Կլիվլենդ Կավալիերսի դեմ խաղում 2006 նոյեմբերի 21-ին[8]։ Ութ օր անց նա ունեցավ իր համար հաջող վիրահատություն[9]։

Նա մտածում էր երկար ճանապարհ անցնել Գրիզլիսի հետ, և անկնկալի եկավ, երբ թիմը ընտրեց ուրիշ խաղարկողի՝ Մայք Կոնլին, որը 2007 թվականի NBA դրաֆթի ընթացքում ընտրվել էր չորրորդը[10]։ Չնայած նրանք ընկերներ էին, Լոուրին կանխազգաց, որ նրանց դրաֆթի համարների տարբերությունը նշանակում է, որ նրա կարիերան չի շարունակվի Գրիզլիսում[10]։ 2009 թվականի հունվարի 25-ին թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Լիոնել Հոլլինսը և նրան ասացին, որ թիմը նախընտրում է Կոնլիին մեկնարկային կազմում[10]։

Հյուստոն Ռոքեթս(2009-2012) խմբագրել

2008-09 մրցաշրջան խմբագրել

NBA գործարքի վերջնաժամկետին՝ 2009 թվականի փետրվարի 19-ին տեղափոխվեց Հյուստոն Ռոքեթս։ Ռոքեթսը ցանկանում էր նրան դեռ 2006 թվականից և գլխավոր մենեջերը գործարքը բացատրեց, որպես թիմի խաղարկող դիրքի ուժեղացում։ Այդ տարում նա առաջին անգամ խաղաց փլեյօֆսում միջինում հավաքելով 5.3 միավոր, տիրելով 2.9 անդրադարձի և կատարելով 2.5 փոխանցում 13 խաղում[11], որտեղ նրանք Արևմտյան կոնֆերեսիայի կիսաեզրափակչում պարտվեցին վերջնական չեմպիոնին՝ Լոս Անջելես Լեյքերսին, 7-րդ խաղում։

2009-10 մրցաշրջան խմբագրել

Լոուրին միջինում հավաքեց 9.1 միավոր, տիրեց 3.6 անդրադարձի և կատարեց 4.5 փոխանցում, քանի որ նա դուրս էր գալիս պահեստային նստարանից՝ փոխարինելով Բրուքսին[12]։

NBA կարիերայի վիճակագրություն խմբագրել

Լեգենդ
  Խ Խաղերը   ՄԽ  Մեկնարկային Խաղերը  ԽԺ  Խաղային ժամանակը
 Ն%  Նետումներ տոկոսներով  3Մ%  3-միավերանոց նետոիմներ տոկոսներով  ՏՆ%  Տուգանային նետում տոկոսներով
 ԱՄԽ  Անդրադարձերը մեկ խաղում  ՓՄԽ  Փոխանցումները մեկ խաղում  ԳՄԽ  Գողացումները մեկ խաղում
 ԲՄԽ  Բլոքները մեկ խաղում  ՄՄԽ  Միավորները մեկ խաղում  Թավատառ  Կարիերայի լավագույնը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kyle Lowry Stats // ESPN.com — 1995.
  2. Kyle Lowry ready to lead Raptors to greater heights
  3. Kyle Lowry Recruiting Profile
  4. 4,0 4,1 «Player Bio: Kyle Lowry». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. 5,0 5,1 Kyle Lowry Stats
  6. Grizzlies sign first-round pick Lowry to two-year deal
  7. FedExForum, Memphis, TN (2006 թ․ նոյեմբերի 1). «Knicks 118, Grizzlies 117 - boxscore». Sports.espn.go.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Gooden scores season high, Cavs fight off Grizzlies». Sports.espn.go.com. 2006 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
  9. «Grizzlies Lowry has Wrist Surgery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 You Can Count on Me
  11. «KYLE LOWRY BIO». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  12. Rockets will match offer for Lowry

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայլ Լոուրի» հոդվածին։