Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամո Ալավերդյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կամո Ալավերդյան (24 նոյեմբերի, 1967, Ղուզե Տաճար, Մարտունու շրջան - 24 մայիսի, 1994, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կամո Սաշայի Ալավերդյան
24 նոյեմբերի, 1967 - 24 մայիսի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ղուզե Տաճար, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Կամո Ալավերդյանը ծնվել է 1967 թ. նոյեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, ապա ուսումը շարունակել Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանի առևտրի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում։

Արցախյան շարժման տարիներին ծառայել է չորրորդ գումարտակում, այնուհետև Շուշիի գնդում ավագ լեյտենանտի զինվորական կոչում ուներ, վաշտի հրամանատար էր։ Մասնակցել է Աղդամի, Բերձորի, Ֆիզուլիի, Քարվաճառի, Մարտակերտի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1994 թ. մայիսի 24-ին, Մարտակերտի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ղուզե Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կամո Ալավերդյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.