Կամո Ադամյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կամո Այսերի Ադամյան (հունվարի 18, 1966(1966-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ։

Կամո Ադամյան
Ծնվել էհունվարի 18, 1966(1966-01-18) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1984) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1994)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայաստանի պարի պետական անսամբլ, Ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և Հայաստանի արդարադատության նախարարություն

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1984-1987 թթ. - աշխատել է Հայաստանի Պարի պետական անսամբլում։
  • 1988-1994 թթ. - եղել է «Նորք» պարի համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր պարուսույց։
  • 1995-1998 թթ. - աշխատել է Անշարժ գույքի բորսայում որպես ինֆորմացիայի հավաքագրման և առք ու վաճառքի բաժնի պետ։
  • 2001-2003 թթ. - ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնտեսական բաժնի պետ։
  • 2003-2005 թթ. - ՀՀ Էներգետիկայի նախարարության տնտեսական բաժնի պետ։
  • 2005-2010 թթ. - ՀՀ Էներգետիկայի նախարարության գլխավոր աուդիտոր։
  • 2010-2014 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ։
  • 2013 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ժամանակավորապես նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող[1]
  • 2014 թ. հունվարի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար[2]։
  • 2014 թ. հուլիսի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։
  • 2014 թ. հուլիսին նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  2. «Կ. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  3. «ԿԱՄՈ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.