Կամոլ Նասրուլլո

տաջիկ բանաստեղծ

Կամոլ Նասրուլլո (տաջ.՝ Камол Насрулло, դեկտեմբերի 25, 1950(1950-12-25), Rudaki, Panjakent District), տաջիկ բանաստեղծ։ Տաջիկստանի գրողների միության անդամ։

Կամոլ Նասրուլլո
Ծնվել էդեկտեմբերի 25, 1950(1950-12-25) (73 տարեկան)
ԾննդավայրRudaki, Panjakent District
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՏաջիկստանի Սադրիդդին Այնիի անվան պետական մանկավարժական համալսարան (1971)
ԱնդամակցությունՏաջիկստանի գրողների միություն
Կամոլ Նասրուլլո Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Կամոլ Նասրուլլոն ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 25-ին։ 1971 թվականին ավարտել է Դուշանբեի պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Տաջիկռադիոյի խմբագիր, աշխատել տարբեր հանդեսներում և ամսագրերում, եղել Տաջիկստանի գրողների միության գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրեն։ 1986 թվականից «Չաշմա» և «Աղբյուր» ամսագրերի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է։ 2003 թվականին ընտրվել է Տաջիկստանի Գրողների միության նախագահի տեղակալ[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Կամոլ Նասրուլլոյի առաջին ժողովածուն՝ «Նովգոնի» («Նորույթ»), լույս է տեսել 1978 թվականին։ Նրա ստեղծագործություններից թարգմանվել են տարբեր լեզուներով։ Կամոլ Նասրուլլոն թարգմանություններ է կատարել արտասահմանյան հեղինակներից[1]։

Պարգևներ խմբագրել

  • Աբուաբդուլլո Ռուդաքիի անվան պետական մրցանակ
  • Տաջիկստանի ժողովրդական բանաստեղծ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տաջիկական գրականության անթոլոգիա. Երևան: ՀԳՄ հրատարակություն. 2009. ISBN 978-9939-58-036-4.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամոլ Նասրուլլո» հոդվածին։