Կամենկա (քաղաք, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամենկա

Կամենկա (ուկրաիներեն՝ Камянка), քաղաք Ուկրաինայի Չերկասիի մարզի Կամենկայի շրջանում, շրջկենտրոն։

Քաղաք
Կամենկա
ուկրաիներեն՝ Камянка
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումշրջկենտրոն
ՄարզՉերկասիի մարզ
ՇրջանԿամենկայի շրջան (Չերկասիի մարզ)
Մակերես152,3 կմ²
ԲԾՄ127 մետր
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն14 190[1] մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ4732
Փոստային դասիչ20800
Ավտոմոբիլային կոդCA / 24
ՈՒՎՏԿՕԴ7121810100
Պաշտոնական կայքkammiskrada.gov.ua(ուկր.)
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Ուկրաինա)##
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Ուկրաինա)
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Չերկասիի մարզ)##
Կամենկա (քաղաք, Ուկրաինա) (Չերկասիի մարզ)

Տարբեր թվականներին Կամենկա կալվածքը պատկանել է լեհական մագնատ Լյուբոմիրսկուն, Ուկրաինայի հետման Խմելնիցկուն և ռուս գեներալ-ֆելդմարշալ Գ. Ա. Պոտյոմկին Տավրիչեսկուն։ Նրա տիրությունների բաժանման ժամանակ դրանց մի մասն անցել է նրա զարմուհի Եկատերինա Դավիդովային։

Կամենկա բնակավայրի հետագա պատմությունը կապված է 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Ն. Ն. Ռաևսկու և Ա.Պ. Երմոլովի, բանաստեղծ-պարտիզան Դենիս Դավիդովի, Հարավային հասարակության դեկաբրիստների ակտիվ գործունեության (Վ. Լ. Դավիդով, Ս. Գ. Վոլկոնսկի, Մ. Ֆ. Օրլով, Ի. Դ. Յակուշկին և այլք) անունների հետ։ Քաղաքը դարձել է դեկաբրիստական շարժման կենտրոններից մեկը։ Այստեղ էին իջևանում Ա. Ս. Պուշկինը (մի քանի անգամ 1820-ական թվականներին) և Պ. Ի. Չայկովսկին (պարբերաբար, սկսած 1863 թվականից)։

Հարավային աքսորի ժամանակ Պուշկինը Կամենկայում գրել է մի քանի հայտնի բանաստեղծություններ, ավարտել է «Կովկասյան գերին» պոեմը։ Քաղաքը հիշատակվում է «Եվգենի Օնեգին» ստեղծագործության 10-րդ գլխում։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Ալեքսանդր Պուշկինի արձանը

Այսօր քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում Պետական պատմա-մշակութային արգելոցը, որն ներառում է մի քանի գործող թանգարանային էկսպոզիցիաները, հուշային տուն-կալվածքը, այլ պատմական կառույցներ, ճարտարապետական հուշարձաններ, արձաններ, 18-րդ դարի զբոսայգի, ինչպես նաև արխիվային և գրադարանային ֆոնդերը։

Տնտեսություն խմբագրել

1820 թվականին Կամենկայում հայտնաբերվել է ստորգետնյա ջրերի հանքավայր։ Ակնաղբյուրը, որը յուրահատուկ բնական հատկություններ ունի, հետագայում խթան է հանդիսացել լյուկորի-օղու արտադրության և սպիրտի գործարանի կառուցման համար, որը տարածաշրջանում առաջիններից մեկն էր։ Կամենկայի օղու համար օգտագործվում է 220 մ խորության վրա գտնվող հորատանցքից ջուրը, որը հետագայում բազմակի անգամ մաքրվում է[2]։

1936 թվականին քաղաքում բացվել է Կամենկայի մեքենաշինական գործարանը։

Բնակչություն խմբագրել

2007 թվականի տվյալներով Կամենկա քաղաքում բնակվում էր 14 190 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (ուկր.)
  2. «АТ - Алкогольные Традиции - О компании - Развитие». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • М. М. Карый."И память Каменки…". — Днепропетровск, 1987. — 93 с.
  • В. В. Бабенко, Г. М. Таран и др., Каменский литературно-мемориальный музей А. С. Пушкина и П. И. Чайковского. — Днепропетровск, 1987. — 62 с.
  • Д. Г. Драгилёв. На тайном побережье (топология Тясмина) // Ру. Башка Արխիվացված 2009-02-25 Wayback Machine. — 2008. — № 12.
  • Д. Г. Драгилёв. Каменские тексты // Дети Ра. — 2006. — № 12.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամենկա (քաղաք, Ուկրաինա)» հոդվածին։