< Նախագիծ:Օրվա հոդված
Հայկական Սովետական Հանրագիտարանը
Հայկական Սովետական Հանրագիտարանը

Հանրագիտարան, գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու, որը առավել էական տեղեկություն է պարունակում գիտելիքների կամ գործնական գործունեության բոլոր (համապարփակ) կամ առանձին (ճյուղային) բնագավառների վերաբերյալ:

Հայերեն «Հանրագիտարան» (հանր (հանրային, ընդհանուր) + ա (հոդակապ) + գիտ (գիտելիք, գիտություն) + արան (տեղ բնորոշող գոյականակերտ վերջածանց)) բառը (Տեղեկատու ձեռնարկ գիտության բոլոր կամ առաձին ճյուղերի մասին) աշխարհի շատ լեզուներով հնչում է «էնցիկլոպեդիա» կամ «էնսայքլոփիդիա» և տառադարձված է հին հունարեն «ἐγκυκλοπαιδεία» բառից, որը սերում է «ἐγκύκλιος παιδεία» «էնկիկլիոս պայդեա» արտահայտությունից («էնկիկլիոս»(ἐγκύκλιος) նշանակում է «համապարփակ» կամ «շրջանառված» իսկ «պայդեա» (παιδεία) նշանակում է «մանկավարժություն»): Արտահայտությունը տառացիորեն կարելի է թարգմանել «համապարփակ կրթություն» կամ «ուսուցում գիտելիքների ընդհանուր շրջանում»: շարունակել...