Կաղապար:ԸԻ/Շաբաթ 36, 2016 թ.
- Բաղդադում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում զոհվել է 40, վիրավորվել` 60 մարդ:
- 6 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայում կհանդիպեն Իսրայելի և Պաղեստինի առաջնորդներ Բենյամին Նեթանյահուն և Մահմուդ Աբբասը:
- 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել Հովիկ Աբրահամյանը։
- Երկիր մոլորակից 4,22 լուսնային տարի (1,3 պարսեկ, 40 տրլն կմ) հեռավորության վրա՝ Կենտավրոս համաստեղությունում հայտնաբերվել է երկրագնդին նման էկզոմոլորակ:
- Բնության պահպանության միջազգային միությունը վերադասակարգել է մեծ պանդային որպես վերացման ենթակա, իսկ արևելյան գորիլային՝ որպես վերացող կենդանատեսակ:
- Մայր Թերեզան դասվել է կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը:
- 2016 թվականի սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցավ Մեծ քսանյակի գագաթնաժողովը, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար դարձավ վերջին միջազգային գագաթնաժողովը։
- 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: