Կաղապար:Այսօր/Հունիսի 2
Հիմնական հոդված՝ Հունիսի 2
- 1098 թ. – Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ ավարտվեց Անտիոքի պաշարումը։
- 1799 թ. – արքա Պավել I-ի հրամանով Ռուսաստանը ճանաչեց Արցախի մելիքների անկախությունը։
- 1882 թ. – մահացել է Ջուզեպպե Գարիբալդին, Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ։
- 1886 թ. – ԱՄՆ-ի պատմության առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի ունեցավ պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացավ Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, ով իր հերթին դարձավ ամենաերիտասարդ առաջին տիկինը (21 տարեկան)։
- 1921 թ. – գերմանական դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլիրյանին Թալեաթ փաշայի սպանության համար։
- 1953 թ. – տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրումը։
- 1992 թ. – ընդունվեց Արցախի դրոշը։
- 1992 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում սկսեց։