Կախարդ (լեհ.՝ Wiedźmin), հարթ թեղի, որ աճում է Լեհաստանի Կոմորով գյուղում (Լյուբուշի վոյեվոդություն)։ Համարվում է Եվրոպայի ամենամեծ թեղին, պաշտոնապես փաստաթղթավորված է[1]։

Կախարդ
լեհ.՝ Wiedźmin
Կախարդ թեղին 2011 թվականի դրությամբ
Գտնվում էԼեհաստան Լեհաստան Լյուբուշի վոյեվոդություն
Տեսակկենսաբանական

Ծառի անվանումը տրվել է Անջեյ Սապկովսկու «Կախարդը» սագայի պատվին. անունը տրվել է համաժողովրդական քվեարկության արդյունքում[1]։ Ծառի երկրորդ անվանումը՝ Միեշկո, տրվել է լեհ իշխան Միեշկո I-ի պատվին և կիրառվում է տեղի անտառաբնակների կողմից[2]։

Չափեր խմբագրել

Թեղին կարճ հասակ ունի, սակայն հաստաբուն է. ծառաբնի բարձրությունը հասնում է 5 մ-ի։ Բնի շրջագծի երկարությունը 1.3 մ բարձրության վրա հասնում է 930 սմ-ի (2011 թվականի տվյալներ)[1]։ Ծառի բարձրությունը 19 մ է, չնայած նախկինում նրա բարձրությունը եղել է 35.5 մ։ Այդպիսի տարբերության պատճառը 2004 թվականի ամպրոպն է եղել, որի ժամանակ կայծակը հարվածել է ծառին ու ոչնչացրել պսակի կեսը[1][3]։ Ծառի տարիքը 2016 թվականին դենդրոմասնագետների կողմից գնահատվել է 463 տարեկան[2]։

Ծառը հիշատակվում է Լեհաստանի ամենահին ծառերի ցանկում (1992), որը կազմել է Կեսար Պացինյակը։ 1984 թվականի տվյալներով ծառի բարձրությունը հասել է 35 մ-ի, ծառաբնի տրամագծի երկարությունը՝ 887 սմ-ի, իսկ տարիքը գնահատվել է 431 տարեկան[1][2]։

Կարգավիճակ խմբագրել

Կախարդը բնության հուշարձան է 1971 թվականից[4]։ Այն գտնվում է Կոմորուվ բնակավայրում՝ Վյազովայա Թեղուտ փողոցում (մինչև 2017 թվականը փողոցը կրել է պետական, ռազմական գործիչ Կարոլ Սվերչևսկու անունը)[5]։ Ծառի մոտ տեղադրված է մետաղական ցանց այն վանդալներից պաշտպանելու համար[2]։ Ծառի մոտով է անցնում «Ապաշխարանքի խաչերի արահետը Օդերի երկու ափերով»[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Zarzyński et al., 2016, s. 404
  2. 2,0 2,1 2,2 2,3 Zarzyński, Tomusiak, 2014, s. 148
  3. Borkowski, 2014, s. 148
  4. «Rejestr form ochrony przyrody województwa lubuskiego». RDOŚ Gorzów Wielkopolski. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  5. «Uchwała Rady gminy Gubin nr XXIX/184/2017 z dnia 30 sierpnia 2017 r. w sprawie zmiany nazwy ulicy na terenie wsi Komorów» (PDF) (լեհերեն). 2017 թ․ օգոստոսի 30.
  6. Szlakiem krzyży pokutnych po obu stronach Odry: kamienne zabytki dawnego prawa : informator-przewodnik turystyczny terenu Euroregionu-Sprewa-Nysa-Bóbr, s. 9

Գրականություն խմբագրել

  • Paweł Zarzyński, Robert Tomusiak, Krzysztof Borkowski Drzewa Polski. — Warsz.: PWN, 2016. — ISBN 978-83-01-18438-4
  • Krzysztof Borkowski Polskie drzewa. — Poznań: DALPO, 2014. — ISBN 978-83-61766-08-7
  • Paweł Zarzyński, Robert Tomusiak 90 drzew - Okazy niezwykłe. — Warsz.: Centrum Informacyjne Lasów Państwowych, 2014. — ISBN 978-83-63895-16-7