Կախան, ձմեռվա համար միրգ (խաղող, տանձ, խնձոր, նուռ, սերկևիլ) պահելու միջոց։ Աշնանն ընտրում են խաղողի հատուկ, դիմացկուն սորտեր, կախում բազմաճյուղ փայտիկներից (ցող), մյուս մրգերի պոչերը թելով կապում են միմյանց և կախում մառանի կամ նկուղի առաստաղից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 186