Կալցիտ կամ կրաքարային սպաթ (լատին․՝ calx - կիր), միներալ։ Քիմիական բանաձը՝ CaCO3։

Կալցիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
CaCO₃
Նիկել-Շտրունցի դասակարգում5.AB.05[1]
Դանա դասակարգում14.1.1.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն3
Ենթակատեգորիակալցիտային խումբ[2]

Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Հանդիպում է զանազան բյուրեղների ձևով։ Հաճախ առաջացնում է ստալակտիտներ։ Հիմնականում անգույն է կամ ունի կաթի սպիտակ գույն։ Կարծրությունը՝ 3, խտությունը՝ 2710 կգ/մ3։

Կալցիտի երկրակեղևի ամենատարածված միներալներից է։ Հայտնի է գլխավորապես հիդրոթերմալ գոյացումներում և հրաբխային ապարներում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում։ Կալցիտի մաքուր և թափանցիկ տեսակը՝ իսլանդական սպաթը, օգտագործվում է օպտիկական արդյունաբերության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 184