Կալցիումի ֆոսֆատներ

քիմիական միացություն

Կալցիումի ֆոսֆատներ, ֆոսֆորական թթվի կալցիումական աղեր։ Գործնական նշանակություն ունեն օրթոֆոսֆորական թթվի աղերը՝ օրթոֆոսֆատները.

  1. Օրթոֆոսֆորական թթվի եռտեղակալված կալցիումական աղ՝ Ca3 (PՕ4)2, անգույն բյուրեղային նյութ է, բնության մեջ հանդիպում է ապատիտ կամ հիդրօքսիլապատիտ միներալի տեսքով։ Մտնում է ոսկրի բաղադրության մեջ։ Կիրառվում է ապակու, շաքարի, ատամի մածուկի ու փոշու արտադրության մեջ, ինչպես նաև անասունների և թռչունների կերաբաժնում։
  2. Օրթոֆոսֆորական թթվի երկտեղակալված կալցիումական աղ՝ CaHP04, անգույն բյուրեղային նյութ է։ Ստացվում է օրթոֆոսֆորական թթվի և կրաքարի փոխազդեցությամբ։ Կիրառվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ՝ պրեցիպիտատ անվամբ։
  3. Օրթոֆոսֆորական թթվի միատեղակալված կալցիումական աղ՝ Ca (H2P04)2, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են։ Կիրառվում է որպես պարարտանյութ։
Կալցիումի ֆոսֆատներ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումկալցիումի ֆոսֆատներ
Քիմիական բանաձևCa3(PO4)2
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված310,177 ± 0,014 գ/մոլ գ/մոլ
Ջերմային հատկություններ
Տրոհման ջերմաստիճան1 670 °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նկարագրություն խմբագրել

Հայտնի և լայն կիրառություն ստացած կալցիումի ֆոսֆատներն են՝[1]

Կան նաև այլ ֆոսֆատներ, օրինակ, սուպերֆոսֆատներ, պոլիֆոսֆատներ, օպտիկական ապակիներում օգտագործվող ֆոսֆատներ և այլն[1]։

Ստացում խմբագրել

Արդյունաբերության մեջ դրանք հիմնականում ստացվում են ֆոսֆորի պարունակող (ֆոսֆորիտ և ապատիտ), օգտակար հանածոների վերամշակմամբ [2]։

Կիրառություն խմբագրել

Կալցիումի ֆոսֆատը հիմնականում օգտագործվում է որպես ֆոսֆատ պարարտանյութ։ Բացի այդ, դրանք օգտագործվում են որպես սննդային հավելումներ, անասունների և թռչունների կերի համար հավելումներ, ինչպես նաև որպես հղկաթթուներ։ Ֆոսֆատային հանքանյութերը օգտագործվում են նաև ֆոսֆոր և ֆոսֆորական թթու ստանալու համար[2][1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Վ. Ի. Կսենզենկո, Դ. Ս. Ստասինևիչ, հոդված՝ Կալցիումի ֆոսֆատներ, հատոր 2, էջ 299

Արտաքին հղումներ խմբագրել

  • Комиссарова Л. Н., Рюмин М. А. «Кальция фосфаты». Большая Российская Энциклопедия (ռուսերեն). Министерство культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 185