Կալլինոս (հուն.Καλλῖνος, Մ.թ.ա. 7-րդ դարի սկիզբ), հին հույն բանաստեղծ, առաջին էլեգիայի հեղինակը։

Կալլինոս
հին հունարեն՝ Καλλῖνος
Ծնվել էմ.թ.ա. 7-րդ դար
ԾննդավայրԵփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էմ.թ.ա. 7-րդ դար
Մասնագիտությունբանաստեղծ և elegist
 Callinus Վիքիպահեստում

Կալլինոսը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքից է։ Ապրել է առաջին Օլիմպիադայի ժամանակ։ Նրա մասին տեղեկություններ հայտնում է Ստրաբոնը։ Բանաստեղծի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Մեզ հասել է նրա մի էլեգիան, որի մեջ կոչ է անում երիտասարդությանը դուրս գալ պայքարելու թշնամու դեմ և չլինեն անտարբեր վտանգի հանդեպ։ Նրա էլեգիան հագեցած է ռազմական շնչով[1]։

Հատված Կալլինոսի էլեգիայից խմբագրել

  Մինչև երբ հապաղեք, ո'վ կտրիճներ։ Վերջապես երբ պետք է ձեր սիրտը փոթորկվի անվեհերությամբ։ Մինչև երբ ձեզ ծաղրեն քաղացիները։ Ձեռքերը ծալած անց եք կացնում դուք ձեր օրերը, ինչպես խաղաղ ժամանակ, իսկ շուրջը փոթորկում է պատերազմը։ Աթենացինե'ր, ելե'ք թշնամու դեմ։ Այս է ահա մեծ փառքը մարդու, որ կռվում է հայրենի երկրի, կնոջ ու երեխաների համար։ Բախտի անփոփոխ օրենքն է այն, որ ձեզնից ամեն մեկը պետք է մեռնի մի օր։ Ուրեմն առա~ջ, բարձր պահեցե'ք նիզակը և վահանով պաշտպանեցե'ք ձեր հզոր կուրծքը, ելե'ք դեմ հանդիման թշնամուն։ Ոչ ոք չի կարող փախչել բախտից, թեկուզ նա լինի սերված նույնիսկ հավիտենական աստվածներից։ Մի ուրիշը թող ազատվի նետ ու աղեղի վտանգից, բայց անողոք մահը նրան կհասնի օջախի առաջ։ Եվ նրա մահը ցավ չէ մեր քաղաքի համար. և ոչ ոք չի ցանկանա նրա վերադարձը, թե մեծը, թե փոքրը, իսկ ամենքը կտրտմեն քաջ հերոսի մահվամբ, եթե նա ընկել է պայքարում, ամենքը մեծարում են իբրև աստծու, եթե նա կենդանի է։ Որպես հոյակապ մի շենք կանգնած է նա իր ժողովրդի հանդեպ, որովհետև միայն նա կարող է ծառայել ամենքի ու շատերի համար
- Կալլինոս, Էլէգիա
 

։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ էջ 92.